Շիրակի մարզի հիմնանորոգման սպասող գյուղական ճանապարհները անժամկետ հերթի մեջ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Շիրակի մարզի հիմնանորոգման սպասող գյուղական ճանապարհները անժամկետ հերթի մեջ են

18:08 24.08.2018

Շիրակի մարզի 461 կիլոմետր մարզային նշանակության ճանապարհներից 195 կիլոմետրը հիմնանորոգման կարիք ունի: Խոսքը գյուղական ճանապարհների մասին է, որով հաճախ սպասարկող տրանսպորտային միջոցներն էլ են հրաժարվում են երթևեկել: Այդ ճանապարհներից շատերը մեկ անգամ չէ, որ հիմնանորոգման պետական ծրագրերից դուրս են մնացել, օրինակ՝ Կամո գյուղ տանող ճանապարհը:

Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 1980-ականներին։ Գյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Ղազարյանն ասում է, որ  բազմաթիվ դիմումներից հետո ճանապարհը ընդգրկվել է կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավման ծրագրում, աշխատանքները նախատեսվում էր սկսել այս տարի, բայց գործը դեռ նախագծային փաստաթղթեր կազմելուն էլ չի հասել:

«2018 թվականին գրված չէ, որ շինարարական աշխատանքները կսկսվեն, այլ նախատեսվում է սկսել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։ Ծրագրում ընդգրկված են նաև Գյումրի-Հացիկ և Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհահատվածները. վերջինիս կառուցման աշխատանքները սկսելուց հետո նոր պարզ կլինի, թե որ ճանապարհահատվածի համար կիրականացվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ»,- ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։

Ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Այստեղ էլ հստակեցում չկա: Մարզպետարանի համապատասխան բաժինը գյուղի վարչական ներկայացուցչին է առաջարկել նամակ ուղարկել տրանսպորտի և կապի նախարարություն ու իմանալ այս հարցի պատասխանը: Ու այստեղ էլ առաջ է եկել խոշորացված համայնքում փոքր գյուղի ճանապարհի առաջնահերթության հարցը: Վարչական ղեկավարը գրավոր հարցում ուղարկելու համար դիմել է խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարին, որն էլ գործին դեռևս ընթացք չի տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP