18:10 13.03.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր:
2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվել է նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում և դեպքերում պահանջել և ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), ևս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կաշառքի դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պարզելու՝ արդյոք այդ քաղաքացիներին, օրենքով սահմանվածով կարգով, նախատեսվում էր ստանալ սոցիալական օգնություն։
ՀՀ քննչական կոմիտե
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:50 15.05.2025
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համարՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...