10:46 09.06.2023
Neva-Divers ակումբի սուզվելու հրահանգիչ Վլադիմիր Տոչիլովը «Известия»-ին հայտնել է, որ Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկին կերել է «հետաքրքրասեր» շնաձուկը։
«Անհնար է լիովին բացառել շնաձկների հարձակումը մարդու վրա։ Պետք է հասկանալ, որ շնաձուկը գիշատիչ է և շատ վտանգավոր կենդանի։ Իսկ շնաձկան վարքագիծը միշտ կլինի գիշատչի վարքագիծ»,- ասել է Տոչիլովը։
Մասնագետն ընդգծել է, որ շնաձկներն ամենից հաճախ ուշադրություն են դարձնում զոհի պահվածքին, երբ մարդը փորձում է լողալով հեռանալ նրանցից և ձեռքերով հարվածում է ջրին։ Համապատասխանաբար, գիշատիչը կսկսի որսալ նրան։
Շնաձուկը, որը հարձակվել էր զբոսաշրջիկի վրա, «հետաքրքրասեր» շնաձուկ է եղել, քանի որ այդպիսի ձկները անմիջապես չեն հարձակվում, այլ սկզբում դիտում են պոտենցիալ զոհին և հետաքրքրվում են նրա պահվածքով։
Հուրգադայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով 23-ամյա ռուսաստանցու մահվան մասին հայտնի է դարձել ավելի վաղ։ Լողափը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Dream Beach հյուրանոցի հարեւանությամբ։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Եգիպտոսի Կարմիր ծովի նահանգի իշխանությունները տղամարդու մահից հետո հրամայել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը հավելել է, որ մահացած ռուսաստանցու ինքնությունը հաստատել են Եգիպտոսի իրավասու մարմինները։ Դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է Կարմիր ծովի նահանգի ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հետ։
11:52 07.08.2025
Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։ ...
11:46 07.08.2025
Հայտարարվել է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետըԿառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...
11:38 07.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...
11:30 07.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանությանԻսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...
11:20 07.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...