Խերսոնի շրջանի ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 8-րդ զոհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Խերսոնի շրջանի ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 8-րդ զոհը

12:02 09.06.2023

Կախովկա հիդրոէլեկտրակայանի կործանումից հետո Խերսոնի շրջանում ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։

Նշվում է, որ կինը դարձել է ութերորդ զոհը։

«Փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված կնոջ դի, նա դարձել է 8-րդ զոհը»,- հայտնել են փրկարարները։

Հունիսի 6-ի գիշերը Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի մոտ ավերվել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի վերին մասը։ Տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոնն ու Նոր Կախովկան, սկսել են հեղեղվել ջրով։

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ամբարտակը քանդելու մեջ։ Կա նաեւ վարկած, որ վթարը տեղի է ունեցել «հին վնասվածքի» պատճառով։ «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտարարել է, որ կայանն ամբողջությամբ ավերվել է և չի կարող վերականգնվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականները, կրակի տակ, շարունակում են Խերսոնի շրջանի Ալյոշեկից դուրս բերել խաղաղ բնակիչներին, ովքեր գտնվում են Դնեպրի ձախ ափին գտնվող հեղեղումների գոտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

11:38 07.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանության

11:30 07.08.2025

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանության

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...

«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ  քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ

11:20 07.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...

BACK_TO_TOP