18:09 10.06.2023
«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը». ՊԲ-ն այս օրերին պարբերաբար է այս մասին հաղորդագրություններ տարածում. բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ադրբեջանն իր վարած քաղաքականությանը հավատարիմ, այս օրերին շարունակ նաև հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմն էլ թշնամու իրականության հետ աղերս չունեցող լուրերը պարբերաբար հերքում է՝ բերելով հիմնավորումներ և հակառակի մասին վկայող փաստարկներ:
Ի վերջո, այս քայլերով ինչի՞ է ձգտում Ադրբեջանն այս անգամ. թեմայի շուրջ «Հորիզոնին» Արցախից տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Կամ Ադրբեջանը փորձում է, ըստ երևույթի, ճնշում գործադրել հայկական կողմերի վրա, կամ ինչ-որ կերպ փորձում է ստիպել, որպեսզի իր համար դրական կրկին զիջումներ արվեն , թե ունի ինչ-որ ծրագեր որոշ տեղերում, չգիտեմ՝ ինչ-որ մի քանի մետր և այլն, առաջ գնալու… սա ցույց կտա ժամանակը, բայց, իհարկե, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք մի երկիր, որտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է և սա երբևիցե չպետք է մոռանանք:
Այն օբյեկտիվ և սուբյեկտիվ, բազմաթիվ ծանրակշիռ պատճառներով ադրբեջանական պետության մեջ լինելու է գերիշխող՝ ինչքան որ Ադրբեջանը լինի անկախ:
Դժվար թե այնտեղ որևէ մեկը՝ ի տարբերություն հայկական հասարակության, գեթ մեկ մարդ կանգնի և ասի «մեղք են էս ղարաբաղցիները , դե թողենք հանգիստ ապրեն», այդպիսի բան չի լինի:
Իսկ ինչ վերաբերում է (Ստեփանակերտ-Բաքու) երկխոսությանը, մենք դեմ չենք բանակցությություններին, երբևիցե դեմ չենք եղել, բայց այդ բանակցությունները չպետք է վերածվեն ներադրբեջանական երկխոսության. Ադրբեջանի հիմնական նպատակը սա է:
Ադրբեջանի մի խումբ մարդիկ, «Ադրբեջանի քաղաքացիներ»՝ «հայկական ծագում» ունեցող կամ «անհայտ ծագում» ունեցող, ինչպես իրենք են հիմա ասում, 35 տարի առաջ մի մեծ սխալ են արել, ժողովրդական լեզվով ասած՝ «ղալլաթ» են արել, մտածել են, որ կարելի է վերականգնել արդարությունը, պատմական ճշմարտությունը, բայց ձախողվել են, որովհետև նույնիսկ իրենց Մայր Հայաստանն իրենց չի ընդունում… այդպիսի բան են խոսում իրենց լրատվական դաշտում և հիմա պետք է «զղջալով, խնդրելով, պաղատելով, ուրեմն Ադրբեջանին պետք է համոզեն, որ գոնե ֆիզիկական անվտանգությունն իրենց ապահովի». եթե սա է հիմնական բանակցությունների թեման, ապա ինչի՞ մասին պետք է մենք խոսենք»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակված է, միջազգային հանրությունն էլ լիակատար անտարբեր է, չեն գործում նաև անվտանգության մեխանիզմները, բարձրագույն դատարանի որոշումները։
Այս և Ադրբեջանի ծավալապաշտական նպատակների մասին մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...
23:08 15.05.2025
Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումՄայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...
23:02 15.05.2025
Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն էՄայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին, թեեւ տոնի գաղափարը եղել է դեռեւս 80-ականներին։ Հայաստանում օրը նշելու որոշումը կայացվել է 2010 թվականի մայիսի 20-ին, իսկ 2011 թվականից՝ արդեն ամրագրվել օրենքում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:51 15.05.2025
Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-նԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […] ...
22:48 15.05.2025
Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցումԱրարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն […] ...