Ստամբուլում հրշեջները ավելի քան 17 ժամ փորձում են հանգցնել գործարանի հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Ստամբուլում հրշեջները ավելի քան 17 ժամ փորձում են հանգցնել գործարանի հրդեհը

13:14 11.06.2023

Ստամբուլի եվրոպական մասի Իկիտելլի արդյունաբերական գոտում պլաստմասսա և ստվարաթղթե արտադրանքի գործարանի շենքն ավելի քան 17 ժամ է, ինչ հրդեհվում է, փլուզվել են առաստաղները։ Կիրակի օրը Ihlas գործակալության փոխանցմամբ՝ հրշեջները շարունակում են մարել կրակը, որը վերին հարկից տարածվել է ստորին հարկերը։

Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում չորսհարկանի գործարանի շենքի վերջին հարկում։ Այնտեղ տեղակայված էին պլաստմասսայից, ստվարաթղթից, գրենական պիտույքներից արտադրանքի արտադրամասեր։ Շենքում կա նաև կահույքի, պայուսակների արտադրություն։

Շենքից անվտանգ տարհանվել է ութ մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ։ Մի քանի հրշեջ խմբեր անմիջապես սկսել են մարել, սակայն նրանց չի հաջողվել ամբողջությամբ կանխել կրակի տարածումը։

Կիրակի առավոտյան գործարանի վերին հարկի առաստաղները փլուզվել են։ Հրդեհը տեղայնացնելու փորձերը շարունակվում են։ Հրշեջներին օգնություն է ցուցաբերվում նաև քաղաքի ոստիկանության ծառայությունների մարման և ջրցան մեքենաների կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

11:38 07.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանության

11:30 07.08.2025

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանության

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...

«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ  քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ

11:20 07.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...

BACK_TO_TOP