Ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիի Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիի Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքին

18:25 25.08.2018

Գյումրիում նախկին Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքն անորոշ կարգավիճակ ունի: Երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչի փոխվելուց հետո շենքի պատկանելության հարցն անորոշ է՝ Հարավկովկասյան երկաթուղիներին չի պատկանում, նաև Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում չկա, ինչի հետևանքով շենքում վերանորոգումների անհրաժեշտություն կա:

Ասվածի վառ օրինակը Թբիլիսի Սիմաֆոր 20 շենքում է: 1950-ականներին կառուցված ու 1987թ. ամրացված շենքում կաթոցներ են, նկուղներում՝ խոնավություն, ինչի հետևանքում կառույցը վթարային է դարձել, իսկ բնակիչները լքում են իրենց բնակարանները: 88-ի երկրաշարժից հետո բնակիչները փոխհատուցում են ստացել շենքը քանդելու դիմաց, բայց 30 տարի անց այն փաստացի կանգուն է՝ պատերին ճաքեր են, սալերը տեղաշարժված են, շենքում ամրացման ժամանակ սանհանգույց չեն հասցրել կառուցել, ուսումնասիրություններ էլ չեն եղել շենքի վթարայնության աստիճանը ճշտելու և բնակություն թույլ տալ-չտալու համար:

Սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու համար մասնագետներին պետք է դիմի այն կառուցը, որի հաշվեկշռում է գտնվում շենքը: Այս դեպքում նման կառույց գոյություն չունի: Միայն բնակիչների համաձայնությամբ համատիրության կազմ են մտել սպասարկման համար: 8 բնակարան ունեցող շենքի կեսը դատարկ է: Շենքում բնակվող 4 ընտանիքներն էլ վճարումները մասամբ են կատարում: Նման պայմաններում շենքում անգամ կոսմետիկ նորոգումը համատիրության նախագահն անիրական է համարում: Շենքը փաստաթղթային ձևակերպմամբ վթարային չէ, բայց բնակիչների ու մասնագետների պնդումներով՝ ենթակա է ամրացման:

«Ճաքերը առաստաղից մինչև հատակ են հասնում: Մեզ 100 տոկոսով փոխհատուցում է տրվել 1988-ին շենքի քանդման դիմաց: Թե ինչու է հետո որոշումը փոխվել, չգիտենք: Հիմա ո՛չ մեր բնակարանների վիճակով հետաքրքրվող կա, ո՛չ էլ մեզ անօթևանի կարգավիճակ տվող: Մենք հրաժարվում ենք այս շենքում ապրել»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել են շենքի բնակիչները:

Գյումրիի «Կենտրոն» համատիրության ղեկավար Մովսես Ջուհարյանը նշում է, որ այդ շենքին հարկավոր է այլ մոտեցում ցուցաբերել:

«Այդ խնդիրը հարկավոր է լուծել պետականորեն, լուծել այնպես, որ նորից մի 20-30 տարի այդ շենքը գրավիչ դառնա»:

Խոսքը ամրացման ծրագրերի մասին է, որոնց Գյումրիում 88 վթարային շենք է սպասում: Սրանք ամրացման, այսպես կոչված, առաջնահերթ ցուցակում են արդեն 10 տարուց ավելի, իսկ իրականում ամրացման ենթակաների թիվը շատ ավելին է: 2-րդ և 3-րդ աստճանի վթարայնության 119 շենք է Գյումրիում հաշվառված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP