20:05 14.03.2018
Հայաստանը խոհանոցային բաղադրատոմսերի բազմազանությամբ ու յուրահատկություններով չի զիջում աշխարհում հայտնի խոհարարական մշակույթին: Դա մենք բազմիցս ապացուցել ենք միջազգային մրցույթների ընթացքում: Իսկ թե որքանով ենք պահպանում այդ ավանդույթներն ու բաղադրատոմսերը, կարելի է պարզել՝ կարդալով ներքևում ներկայացված ուտեստների բաղդրատոմսերն ու փորձելով հիշել, թե երբ ենք մենք նշվածներից որևէ մեկը պատրաստել վերջին անգամ:
SHANTNEWS-ն առաջարկում է հայկական մի քանի հին ու համեղ ուտեստների բաղադրատոմսեր: Եթե անգամ ծանոթ չենք դրանց, ապա ճիշտ ժամանակն է դրանք ճաշացանկում ընդգրկելու համար:
Անվանումն արդեն խոսում է կերակրատեսակի ծագման վայրի մասին: Հայկական խոհանոցի ավանդական այս կերակրատեսակը պատրաստվել է հիմնականում Արևմտյան Հայաստանի հայկական ընտանիքներում: Անվանումն առաջացել է մըշմոշ՝ ծիրան բառից:
Ինչպես շատ հայկական ուտեստներ, պատրաստման ձևը բավականին հեշտ ու մատչելի է, միևնույն ժամանակ, բավական համեղ:
Անհրաժեշտ է ունենալ ոսպ, ընկույզ, ծիրանաչիր, սոխ, ձիթայուղ:
Պատրաստման ձևը
Ոսպը թրջում ենք ու թողնում մի քանի ժամ: Այնուհետև այն եփում ենք, տրորում ու վրան լցնում սոխառածն ու ծիրանի լվացված չիրը: Խառնուրդը թույլ կրակի վրա եփում ենք մինչև 15 րոպե: Պատրաստվելուց հետո վրան ավելացնում ենք համեմունքներ (հիմնականում սև պղպեղ) և մաղադանոս:
Ուտեստը պահքային է:
Կերակրատեսակը հայկական տարբեր շրջաններում մի քանի անվանումով է հայտնի՝ ռշտա, էրիշտա, դդմաճ, արշտա: Այն ձմեռային կերակրատեսակ է: Հայկական լավաշի պես այն նույնպես պատրաստվում է երկարատև օգտագործման համար, քանի որ բավական ուշ է փչանում: Բաղադրատոմը նույնպես շատ չի տարբերվում լավաշի բաղադրիչների շարքից՝ ալյուր, ջուր և աղ:
Պատրաստման ձևը
Խառնուրդից առաջացած խմորը բարակեցնում ենք, շերտերով կտրատում ու փռում, որպեսզի չորանա: Սննդարար այս կերակրատեսակի պատրաստման եղանակն իր բաղադրիչի պես պարզ է: Ջրով եփելուց հետո դրա վրա հաճախ ավելացրել են մսի կտորներ ու բանջարեղեն:
Այս ախորժելի խորտիկը մեզ է հասել Արևմտյան Հայաստանի Վանի նահանգից և Հայաստան է հասել վանեցիների կողմից: Ուտեստի բաղադրության մեջ կա բլղուր, սոխ, լոլիկ, տավարի միս, համեմունքներ, կանաչի, ջուր:
Պատրաստման ձևը
Խորտիկը պատրաստելու համար անհրաժեշտ է ոչ շատ մանր կտրատված սոխը տապակել, վրան ավելացնել եփած միսը: Տապակել այնքան ժամանակ, մինչև սոխը փոխի իր գույնը: Պետք է ուշադիր լինել, որ միսը չկոշտանա: Վրան ավելացնում ենք բլղուր, ջուր, լոլիկ ու կանաչեղեն ու շարունակում տապակել: Ավելացնում ենք համեմունքներն ու խորտիկը զարդարում թարմ կանաչիով: Մատուցվում է տաք վիճակում:
Ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ (Գառնու ձոր) արտահայտությունից՝ պատրաստման ձևի համար: Այս տաք ուտեստը մեծ տարածում ունի հատկապես Գառնու բնակիչների շրջանում:
Պատրաստման ձևը
Մանր կտրատած սոխը տապակել, վրան ավելացնել աղացած միսը, համեմել համեմունքներով ու մաղադանոսով, շարունակել տապակել:
Լոլիկը մանր կտրատել, համեմել ու եփել միջին կրակի վրա: Սմբուկը մեկումեջ կեղևազրկել, երկարությամբ կիսել. կտրել կտորների ներսի հատվածից ու տապակել: Կտրած մասի վրա լցնել տապակած միսն ու լոլիկի խառնուրդը: Կարելի է նաև պանիր ավելացնել վրան: Այս ամենը վերջնական եփման մակարդակի հասցնել ջեռոցում:
Անցում կատարենք հին հայկական ամառային, թեթև կերակրատեսակի: Այլազանը Արարատյան խոհանոցի ուտեստ է:
Անհրաժեշտ է սմբուկ, կարտոֆիլ, գլուխ սոխ, բուսական յուղ, բուլղարական պղպեղ, կանաչ լոբի, լոլիկ, խառը կանաչի և աղ:
Պատրաստման ձևը
Սմբուկը մաքրել, կլոր կտրատել ու վրան աղ լցնել: Մոտ 15 րեպե սպասելուց հետո եռացնել առաջացած ջուրն ու լվանալ սմբուկի կտորները: Կանաչ, կտրատված լոբին խաշել 25 րոպե:
Սմբուկի կտորները շարել թավայի մեջ, վրան բուսական յուղ լցնել, ավելացնել երկարությամբ կտրատված կարտոֆիլը, բուլղարական պղպեղը (նախընտրության դեպքում կարելի է օգտագործել նաև կծու պղպեղ), այնուհետև մանր կտրատված սոխը, եփած լոբին լոլիկը, խոշոր կտրատված կանաչին ու աղը: Կաթսայի մեջ մի փոքր ջուր լցնել, վրան շրջված ափսե դնել ու պակել կափարիչը: Եփել մինչև պատրաստ լինելը:
Աղցանը Մուսա լեռան խոհանոցից է հասել: Պատրաստելու համար պետք է կանաչ ձիթապտուղ, ընկույզ, կես գլուխ սոխ, լոլիկի մածուկ, ձիթայուղ:
Վերջում հայկական աղանդերի մասին: Քաղցրավենիքը հայերն սկսել են պատրաստել է ավելի քան 10 դար առաջ: Բաղադրատոմսը մեզ է հասել 17-րդ դարում:
Պատրաստման ձևը
Պատրաստվում է բավական մատչելի 3 բաղադրիչներով՝ բողկով, մեղրով ու հնդկական ընկույզով: Այս ամենը պետք է մանր կտրատել ու խառնել միմյանց հետ: Յուրօրինակ ու հաճելի համադրություն է ստացվում:
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...