Արգենտինայի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

Արգենտինայի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ

09:58 21.06.2023

Գրեթե 100 մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 ոստիկան, տուժել է երկրի հյուսիսում գտնվող Արգենտինայի Ջուջույ նահանգում բախումների հետևանքով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է շրջանի կառավարությունը։

«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Սան Սալվադոր դե Ժուժու քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մի քանի հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 96 մարդու, այդ թվում՝ նահանգային ոստիկանության 66 աշխատակիցների», – ասվում է հաղորդագրությունում։

Ըստ իշխանությունների՝ տուժածները բժիշկների են դիմել կտրվածքներով, աչքի վնասվածքներով և կոտրվածքներով։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժել են նահանգային օրենսդիր մարմնի շենք՝ միջամտելու տարածաշրջանի նոր սահմանադրության ընդունման արարողությանը։ Փոփոխությունների հակառակորդները կարծում են, որ դրանք սահմանափակում են բնակիչների սոցիալական իրավունքները և բնիկ բնակչության իրավունքները:

Ինչպես հայտնում է La Nacion թերթը, ռետինե փամփուշտներ օգտագործած ոստիկանների և իրավապահների վրա քարեր նետած ցուցարարների միջև բախումների ժամանակ մի քանի լրագրող վիրավորվել է։ Փակված ճանապարհների պատճառով մարզի վարչական կենտրոնի օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել 58 մարդ։

Նահանգի նահանգապետ Խերարդո Մորալեսը բախումների համար մեղադրել է նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին և փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին։

«Ժողովրդավարության վերադարձի 40-ամյակի կապակցությամբ ես դատապարտում եմ այն, ինչ անում են Կիրշներիստներն ու Ձախ ճակատը Ժուժույում, և կոչ եմ անում բոլոր արգենտինացիներին անել նույնը»,- գրել է նա Twitter-ում։

Ֆերնանդեսն իր հերթին նահանգային իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բողոքի ակցիայի բռնի ճնշումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

BACK_TO_TOP