21:53 26.06.2023
Մեծ Բրիտանիայից 54-ամյա Քերոլայն Հարիս-Գրեյը, որին մայրը լքել է մանկության տարիներին, կես դար անց վերամիավորվել է եղբոր և քրոջ հետ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Կինը մեծացել է խնամատար ընտանիքում և այդ մասին իմացել դեռահաս տարիքում: Որդեգրող ծնողները Հարիս-Գրեյին ասել են, որ նրան գտել են հիվանդանոցում մրգատուփի մեջ, երբ նա ընդամենը 10 օրական էր: Նորածին աղջկան ուղարկել են մանկատուն, որտեղից էլ հետագայում նրան տարել են որդեգրողները։
Նա մինչև 17 տարեկանն ապրել է խնամատար ընտանիքում, 23 տարեկանում ամուսնացել է ավտոմեքենա վաճառող Դինի հետ և երեք տարի անց ունեցել որդի՝ Լյուկին։
Հարիս-Գրեյի խոսքով՝ ինքը ցանկացել է գտնել իր կենսաբանական ծնողներին ու հարազատներին սեփական երեխայի ծնվելուց հետո։ Նրա խոսքով՝ ինքը երկար ժամանակով հետաձգել է որոնումները, քանի որ չի ցանկացել վշտացնել խնամատար ընտանիքին։
«Ես չէի ուզում, որ իմ ծնողները մտածեին, որ ես երախտապարտ չեմ նրանց այն սիրո և հոգատարության համար, որ նրանք տվել են ինձ։ Ես չէի ուզում նրանց վիրավորել»,- ասում է կինը։
Յոթ տարի առաջ Հարիս-Գրեյը որոշեց ամեն դեպքում սկսեց որոնել կենսաբանական ծնողներին և դիմեց Long Lost Family հեռուստատեսային ծրագրին, որն օգնում է իր հերոսներին գտնել մերձավոր ազգականներին և վերամիավորվել նրանց հետ տարիներ շարունակ բաժանումից հետո:
Նրա աշխատակիցներին հաջողվել է 1968 թվականին թերթերից մեկում հոդված գտնել՝ «Աղջիկը լքված է հիվանդանոցում» վերնագրով։
Շուտով Long Lost Family թիմը պարզել է կնոջ սեփական հոր ճակատագիրը։ Պարզվել է, որ նա կյանքից հեռացել է 2009 թվականին 64 տարեկան հասակում։ Հետագա որոնումների ընթացքում պարզվել է, որ կինն ունի եղբայր՝ 55-ամյա դերասան Փոլը և քույր՝ 53-ամյա նկարչուհի Թինան։ Երկուսն էլ ցանկանում էին հանդիպել նրան։
Հարիս-Գրեյի խոսքերով՝ նա անմիջապես ջերմություն է զգացել եղբոր և քրոջ հետ, երբ հանդիպել է նրանց։
«Մենք նույն հումորն ունեինք։ Ինձ թվում էր, թե ես նրանց վաղուց էի ճանաչում»,- հիշում է նա:
Այժմ նա պարբերաբար շփվում է Փոլի և Թինայի հետ։ Սեպտեմբերին կինը նախատեսում է խնջույք կազմակերպել, որպեսզի խնամակալ մայրը հանդիպի իր նոր հարազատների հետ։
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...
21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...
20:38 20.05.2025
Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ ԹորոսյանԱրման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...
20:31 20.05.2025
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...