Վրաստանի ծովափնյա ամրագրումները եվրոպական երկրներից չեղարկվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

Վրաստանի ծովափնյա ամրագրումները եվրոպական երկրներից չեղարկվում են

18:52 28.06.2023

Ուկրաինայում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի պայթեցումից հետո Սև ծովի անվտանգության թեման չի կորցնում իր արդիականությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessMediaGeorgia-ն:

Նշվում է, որ չնայած մասնագետների հայտարարություններին, թե Վրաստանն այս փուլում ռիսկային գոտում չէ, բնակչության շրջանում խուճապը շարունակվում է։ Արդյունքում բիզնեսը վկայում է, որ Աջարիայի ուղղությամբ ամրագրումները զանգվածաբար չեղարկվում են։

«Սաքմիանի դիլա» հաղորդման եթերում «Թրավլ Ջորջիա վան» տուրիստական ​​ընկերության բիզնես ծրագրավորող Վախթանգ Քարթվելիշվիլին ասել է, որ Վրաստանի սևծովյան շրջան գալուց ամենաշատը ձեռնպահ են մնում եվրոպական երկրներից։ Ըստ նրա՝ այս փուլում չեն չեղարկվել Հայաստանի, Ադրբեջանի և Իսրայելի քաղաքացիների ամրագրումները։

«Հիմնականում ամրագրումները չեղարկվում են Եվրոպայից, Ավստրիայից, Շվեյցարիայից։ Եվրոպացի զբոսաշրջիկները վախենում են գալ Սև ծովի ափ, այնուհանդերձ, մեր բիզնես գործընկերների հետ շփվելիս մենք փորձում ենք մեր ունեցած տվյալների հիման վրա նրանց տրամադրել ճիշտ տեղեկատվություն։ Այս փուլում բոլոր բնապահպանները հաստատում են, որ ռիսկեր չկան ու խուճապի մատնվելու առիթ չկա»,- ասել է Քարթվելիշվիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի»  մարզումներից

18:45 20.05.2025

Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի» մարզումներից

«Լոկոմոտիվը» որոշել է մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը: 26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: […] ...

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

18:40 20.05.2025

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։   ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

18:36 20.05.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...

«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է

18:30 20.05.2025

«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

18:18 20.05.2025

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...

ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցեր

18:09 20.05.2025

ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ […] ...

BACK_TO_TOP