Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը․ Արցախի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը․ Արցախի ԱԳՆ

21:23 28.06.2023

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին։

«2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։

Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։

Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։ Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորումն են, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։

Եվս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ շուրջ 200 օր է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, որը գնալով էլ ավելի խիստ և անմարդկային է դառնում։ Հանրապետության բնակչությունը զրկված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից: Վերջին 14 օրերի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումներն Արցախի Հանրապետություն, որոնք վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում սահմանափակ ռեժիմով իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ինչպես արդեն բազմիցս եղել է կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ընթացքում, հունիսի 28-ի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների հերթական փուլի ֆոնին՝ վերահաստատելով, որ Բաքուն փորձում է հարկադրանքի միջոցով, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ հայկական կողմին պարտադրել իր վերջնագրային ու առավելապաշտական պահանջները։

Այն, որ Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ 2023 թվականի հունիսի 23-ին Reuters-ին տված հարցազրույցում արված հայտարարություններից։ Մասնավորապես, նա մերժել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարը՝ այն հիմնավորմամբ, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը փորձելով ներկայացնել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են օրինականացնել Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրենց ծրագրերը: Նման հայտարարությունները վկայում են նաև, որ Բաքուն ձգտում է տապալել միջազգային դերակատարների ջանքերը՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման համար պայմանների ստեղծմանը։

Այս համատեքստում զինված հարձակումից մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը, թե իբր այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, հանդիսանում է ծայրահեղ ցինիզմի դրսևորում: Լավագույն օգնությունը, որ կարող է ցուցաբերել Ադրբեջանը, հրադադարի ռեժիմի անշեղ պահպանումն է, Արցախի Հանրապետության տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների և ՄԱԿ-ի միջազգայինի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ, անվտանգ և անարգել երթևեկությանը։

Նշենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը և հումանիտար ճգնաժամը խորացնելը, միջազգային իրավունքի համաձայն, հավասարազոր են ռազմական հանցագործության: Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրությունն ընդհանրապես, և խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային բոլոր դերակատարները մասնավորապես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ուղղակի պատասխանատվություն են կրում Արցախում հումանիտար և անվտանգային ճգնաժամի հետագա խորացումը կանխելու, ինչպես նաև միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության ապահովման համար:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ պնդում ենք, որ վերջիններս պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ճնշման բոլոր լծակներն ու գործիքները՝ ապահովելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը»,-նշված է հայտարարության տեքստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

12:58 15.05.2025

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկարներ գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերել, թվագրվում են ապրիլի 26-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշեց, որ վերջին հասանելի լուսանկարները տվյալ տարածքից արվել են ապրիլի 26-ին, […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:55 15.05.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Մայիսի 15-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է […] ...

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

12:44 15.05.2025

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

BACK_TO_TOP