Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման խմբի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+25.09 oC

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման խմբի անդամներին

18:56 30.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներ Սաթէ Խաչատրյանին (ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ), Մուրադ Մերզուկին (ներկայացման խորեոգրաֆ), Բենժաման Լըբրըտոնին (ներկայացման բեմանկարիչ), Էդգար Մանուկյանին (ներկայացման հագուստների հեղինակ), Ռաֆաել Ռիմսկի Կորսակովին («Տոբոգան» թատրոնի տնօրեն) և Անտուան Գարիելին («Գասկոն» և «Վիլֆրանշ» թատրոնների տնօրեն)՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման առանցքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման և հայ-ֆրանսիական մշակութային, մասնավորապես՝ թատերական ոլորտում կապերի ամրապնդմանն առնչվող հարցերն էին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ 2024 թվականը կարևոր հոբելյանական տարի է. նշվում է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին ծննդյան 100-ամյակը. «Այդ նպատակով օրերս կձևավորվի կառավարական հանձնաժողով, որը կպլանավորի ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների իրականացումը: Մենք նպատակ ունենք հնարավորինս լայն օգտագործել այս հնարավորությունը և Փարաջանովի ժառանգությունը տարածելով՝ այն դարձնել առավել հասանելի ու տեսանելի: Շատ ուրախ եմ, որ այս քաղաքականության շրջանակում մենք հնարավորություն ունենք աջակցելու «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման իրականացմանը: Անչափ կարևորում եմ, որ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մենք նաև հնարավորություն կունենանք «Նռան գույնը» պարային ներկայացումը տեսնել Երևանում: Շնորհակալ ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք աջակցելու թատերախմբի մյուս նախաձեռնություններին»:

Ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, այնուհետև հանգամանորեն ներկայացրել «Սաթէ–Աթղը» թատերական միության գործունեությունը՝ ընդգծելով, որ միության հիմնական գործառույթն ուղղված է Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը: Նրա տեղեկացմամբ՝ ֆրանսիական միջավայրում արհեստավարժ արվեստագետների հետ բեմադրվել են հայկական էպոսը, Թումանյանի հեքիաթները, Կոմիտասին նվիրված ներկայացում: Այս համատեքստում շարունակվում է քաղաքականության իրականացումը, և հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում հանդիսատեսի դատին կհանձնվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումը:

Սաթէ Խաչատրյանի ներկայացմամբ՝ թատերական միությունը Ֆրանսիայում գործում է 2013 թվականից, իսկ 2016 թվականից գործունեություն ծավալում նաև Հայաստանում: Աշխատել են Գյումրու, Վանաձորի, Գավառի, Գորիսի դրամատիկական թատրոնների հետ:

«Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավարը ներկայացրել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներին և նշել, որ նախագիծն իրականացվում է «Տոբոգան» և «Գասկոն» թատրոնների հետ: Նրա խոսքով՝ ներկայացման թիմի բոլոր անդամները ոլորտի արհեստավարժ մասնագետներ են:

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին նախագծին աջակցելու համար: Նրանց դիտարկմամբ՝ «Նռան գույնը» պարային ներկայացումը խթան կհանդիսանա ոչ միայն հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների զարգացմանը, այլև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական գործակցության կապակցությամբ և ընդգծել, որ անչափ խրախուսելի է ակտիվ համագործակցությունը հայկական ու ֆրանսիական թատրոնների միջև՝ հետամուտ լինելով, որ այն դառնա կայուն, զարգացող, շարունակական փոխգործակցություն: Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել համատեղ ծրագրերն ու հնարավորինս աջակցել այդ ծրագրերի իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

11:50 13.08.2025

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

11:42 13.08.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։   ...

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

11:26 13.08.2025

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

Միացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

11:17 13.08.2025

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...

Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

11:08 13.08.2025

Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Պետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

10:56 13.08.2025

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...

BACK_TO_TOP