Վարչապետը ներկա է գտնվել Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմի պրեմիերային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Վարչապետը ներկա է գտնվել Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմի պրեմիերային

23:14 01.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և նշանակալի դրվագները, ինչպես նաև նրա հասարակական գործունեությունը:

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

12:20 13.08.2025

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

12:11 13.08.2025

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

12:00 13.08.2025

SHANTNEWS

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել

11:58 13.08.2025

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։ «Ժամանակն է ճանաչել ԱՄՆ-ի և նրա հանցակիցների կողմից կիրառված անմարդկային պատժամիջոցները որպես մարդկության դեմ հանցագործություններ։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերը՝ միասնական և կոլեկտիվ արձագանք մշակելու համար», – գրել է Արաղչին X […] ...

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

11:50 13.08.2025

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

11:42 13.08.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։   ...

BACK_TO_TOP