Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունը՝ Դիլիջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունը՝ Դիլիջանում

12:51 03.07.2023

Դիլիջանում գտնվող Դիտարանում կարող եք դիտել «Պատկերք» 360° իմերսիվ ցուցադրությունը, ուր ներկայացված է հայ արվեստի ընտրանին՝ մանրանկարներից մինչև Այվազովսկի և Սարյան։ Սա Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունն է։

Արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը նշում է, որ իմերսիվ ցուցադրության նպատակն է մեր մշակութային ժառանգության գանձերը ներկայացնել նորարարական մուլտի-մեդիա տեխնոլոգիաների և մոտեցումների միջոցով։ «Մենք արդարացիորեն հպարտանում ենք մեր մշակութային հարուստ ժառանգությամբ, սակայն հաճախ թերանում ենք այն ներկայացնել պատշաճ արդիական ձևերով», – նշում է նա։
«Պատկերք» իմերսիվ ներկայացումը լրացնում է հենց այս բացը թե մեր հասարակության, թե զբոսաշրջիկների համար (ցուցադրությունն իրականացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն)։

Իմերսիվ եղանակով ներկայացվող մանրանկարների ընտրանին ներառում է Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլ մանրանկարիչների գործերը։ Հատուկ տեղ է հատկացվել մանրանկարներում պատկերված հայոց արքաներին՝ Տրդատ Մեծից մինչև հայոց վերջին արքայի օծումը։
Ներկայացվում են նաև Արշակ Ֆեթվաճեանի, Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի կտավները, որոնք կարելի է դիտել 360° աստիճան իմերսիվ ներկայացմամբ՝ գմբեթաձև էկրանին։

Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ եռաչափ 3d վերակազմությամբ, հանդիսատեսը հայտնվում է Անիի Հոնենց եկեղեցու ներսում։ Դա տեղի է ունենում անվանի ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Անի» սիմֆոնիայի ներքո, Trinity College of Music Wind Orchestra-ի կատարմամբ։

Ընդհանրապես, երաժտական ձևավորմանը հատկացվել է մեծ ուշադրություն։ Օգտագործվել թե միջնադարյան հայկական երաժշտությունը (Գրիգոր Պահլավունու «Ով Զարմանալի»-ն), թե Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատուկ ձայնային էֆեկտներ (օրինակ, «ծովային էֆեկտ» Այվազովսկու կտավների ցուցադրության ընթացքում)։

«Պատկերք» իմերսիոն ներկայացումը պատրատվել է Մատենադարանի, Ազգային պատկերասրահի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ գործընկերությամբ։

«Պատկերք»-ը ցուցադրվում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում գտնվող Դիտարանում։

Դիտարանում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները և գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են ստեղծում ամբողջությամբ՝ 360° ընկղմվել ներկայացումների մեջ և որակյալ ու հետաքրքիր բովանդակություն վայելել։ Դիտարանը նաև հարթակ է Հայաստանի և Սփյուռքի նկարիչների, ճարտարապետների, լուսանկարիչների, երաժիշտների և արվեստի այլ գործիչների ստեղծագործությունների նորարարական դիտումների և միջոցառումների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

12:20 13.08.2025

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

12:11 13.08.2025

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

12:00 13.08.2025

SHANTNEWS

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել

11:58 13.08.2025

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։ «Ժամանակն է ճանաչել ԱՄՆ-ի և նրա հանցակիցների կողմից կիրառված անմարդկային պատժամիջոցները որպես մարդկության դեմ հանցագործություններ։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերը՝ միասնական և կոլեկտիվ արձագանք մշակելու համար», – գրել է Արաղչին X […] ...

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

11:50 13.08.2025

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

11:42 13.08.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։   ...

BACK_TO_TOP