12:41 27.08.2018
Ճապոնական Hinomaru Kotsu և ZMP ընկերությունները համատեղ սկսել են առանց վարորդների մեքենաներով առաջին ուղևորափոխադրումները: Մեքենաներն առայժմ հստակ երթուղով են շարժվում, որի երկարությունը 5,3 կիլոմետր է: Առանց վարորդների տաքսիներն ուղևորներին հասցնում են Տոկիոյի Օտեմատի շրջանից Ռոպոնգի թաղամաս և հակառակ ուղղությամբ: Փորձնական ուղևորափոխադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը:
Բոլոր գործողությունները մեքենաներում, այդ թվում՝ շրջադարձերը, երթևեկության շարքեր փոխելը, կանգառները, կատարվում են ավտոմատ համակարգով: Առայժմ, սակայն, ավտոմեքենաներում ապահովության համար վարորդներ են նստում, որոնք ընդամենը հետևում են ավտոմատ գործողություններին և կարող են միջամտել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Այս մեքենաների առաջին ուղևորները դառնալու համար մարդիկ հատուկ մրցույթի են մասնակցել: Ուղևորափոխադրման արժեքը առանց վարորդի տաքսիներով 1500 ճապոնական իեն է (մոտ 14 դոլար):
Ճապոնիայում վարորդների պակաս կա և սա է հենց նման մեքենաների մշակման և գործարկման հիմնական պատճառը: Անցած տարի առանց վարորդի մեքենաների մշակման համար Ճապոնիայի իշխանությունները հատկացրել էին 25 միլիարդ դոլար: Եթե թեստային փորձարկումները հաջող ավարտվեն, ապա առանց վարորդների տաքսիները Ճապոնիայում գործածության կդրվեն 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախօրեին, իսկ արդեն 2030 թվականին Տոկիոյում ամեն 5-րդ մեքենան կլինի առանց վարորդի, նշել են ճապոնացի ավտոարտադրողները:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...