«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+25.09 oC

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

17:47 04.07.2023

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի և նշանավոր անձանց ցանկում, և ՀՀ կառավարությունը հոբելյանական միջոցառումների նախապատրաստական փուլում է, որի նպատակով կձևավորվի հոբելյանական հանձնաժողով:

Անդրադառնալով ասուլիսի թեմային՝ Սվետլանա Սահակյանն ասել է. «Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն միջազգային, այլև հայ հանդիսատեսին փարաջանովյան արվեստին ծանոթանալու այլ դիտանկյունից՝ պարի լեզվով հասկանալ Փարաջանովի աշխարհը»: ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ներկայացումը կարևորել է նաև պարի՝ բալետային արվեստի նորովի մատուցման տեսանկյունից:

Նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի գաղափարը ծնվել է դեռևս 2021 թվականից. «Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի հանրահռչակումն է, և, անշուշտ, Փարաջանովի 100-ամյակին չէինք կարող չանդրադառնալ»:

Ինչպես Սաթէ Խաչատրյանն է ներկայացրել, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օվերն-Ռոն -Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ: Այն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն: Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝ Ֆրանսիայի Տոբոգան թատրոնում, հունվարի 26-ին՝ Գասկոն թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հյուրախաղը կկայանա նաև Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։

«Նախագիծն իրականացվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ: Եվ եթե հայկական կողմի աջակցությունը տրամաբանական է, ֆրանսիական կողմի պարագայում ուզում եմ ընդգծել, որ սա Ֆրանսիայի պետական վերաբերմունքն է հայկական մշակույթի հանդեպ: Սա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդող ևս մեկ միջոցառում է»,- ասել է նախագծի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը բացահայտել Սերգեյ Փարաջանովի և նրա մշակույթի միջոցով: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը կլինի երկու մշակույթների յուրօրինակ երկխոսություն՝ առավել ընդգրկուն ներկայացնելով Փարաջանով արվեստագետին: Ներկայացումը կբեմադրվի փարաջանովյան արվեստի ներշնչանքով, որոշ դետալներ կկիրառվեն նաև «Նռան գույնը» ֆիլմից, որի հիման վրա էլ լինելու է ներկայացումը: Գլխավոր նպատակը Փարաջանովին հանրահռչակելն է և լայն հանրությանը հնարավորություն տալը՝ ճանաչելու նրա արվեստը տարբեր տեսանկյուններից»,- ասել է ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին: Ըստ նրա՝ այս ներկայացումը մարտահրավեր է՝ ընդգրկելու տարբեր տարիքային խմբի հանդիսատեսի, այդ թվում՝ փոքրերին, որպեսզի այդ տարիքից մեծանա հետաքրքրությունը փարաջանովյան ստեղծագործությունների նկատմամբ:

Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը նշել են, որ տպավորված են հայկական մշակույթով և պատրաստակամ են հուշագրերի և այլ ձևաչափերի շրջանակում համագործակցել հայկական թատրոնների հետ:

Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը և Էդգար Մանուկյանը՝ ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

11:50 13.08.2025

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

11:42 13.08.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։   ...

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

11:26 13.08.2025

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

Միացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

11:17 13.08.2025

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...

Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

11:08 13.08.2025

Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Պետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

10:56 13.08.2025

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...

BACK_TO_TOP