13:07 27.08.2018
Մոլդովայի ոստիկանությունը ցրել է Քիշնևի կենտրոնում տեղադրված Շտեֆան Մարեի արձանի մոտ հավաքված ցուցարերներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Մոլդովայում անցկացվել էին այդ երկրի մայրաքաղաքի ղեկավարի ընտրությունները։ Երկրորդ փուլում այդ պաշտոնում ընտրվել էր «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցության կողմից առաջադրված Անդրեյ Նեստասեն՝ ստանալով ընտրողների 52․57 տոկոս ձայները: Կարճ ժամանակ անց, սակայն, արդյունքներ չեղարկվել են, ինչից հետո քաղաքում անկարգություններ են սկսվել:
Այդ երկրի 3 խմբավորումների՝ «Արժանապատվություն և ճշմարտություն», «Գործողություն և համերաշխություն» և «Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչներն ու կողմնակիցները նախօրեին հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին այդ երկրի վարչապետ Պավել Ֆիլիպի հրաժարականը, Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքների ընդունում, հարկային համաներման մասին օրենքի չեղարկում:
Նշվում է, որ ցույցերի մասնակիցների թիվը հասել է 6․5 հազարի: Նրանց մի մասը որոշում էր կայացրել գիշերել արձանի մոտ: Նրանց՝ այնտեղից հեռացնելու գործողությունները ոստիկանությունը սկսել է իրականացնել օգոստոսի 27-ի առավոտյան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոլդովայի ներքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ Եվրախորհրդարանը չեղարկել է մի շարք ֆինանսական օգնությունների տրամադրումը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...