Դժվար կլինի, բայց իրար հետ կաշխատենք, որ արդյունքի հասնենք. վարչապետը՝ «Գումի շուկայի» վաճառողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Դժվար կլինի, բայց իրար հետ կաշխատենք, որ արդյունքի հասնենք. վարչապետը՝ «Գումի շուկայի» վաճառողներին

13:40 27.08.2018

«Կառավարությունը բարձր է գնահատում աշխատող մարդկանց, իմ գնահատանքը ձեզ: Աշխատանքը միշտ արդյունք է բերում, ճիշտ է՝ դժվար կլինի, բայց իրար հետ կաշխատենք, որ ձեր աշխատանքն արդյունք տա»,- «Գումի շուկա» կատարած շրջայցի ժամանակ, դիմելով գյուղմթերք վաճառողներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքին արձագանքելով՝ վաճառողները նշեցին, որ իրենք դժվարություններից չեն վախենում:

Փաշինյանը մոտենում էր վաճառակետերին, գյուղմթերքի գները ճշտում, ապա հարցնում՝ ինչն է գների թանկացման պատճառը: Գյուղացիները պարզաբանեցին՝ բադրիջանը թանկացել է, քանի որ մշակողները քիչ են, բադրիջանը քիչ է, բացի դրանից՝ նրանք նշում էին, որ ամեն տարի այս շրջանում առևտուրը նվազում է, իսկ այն, որ լոլիկը քիչ է, պատճառը, ըստ վաճառողների, եղանակն է:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ շրջայցի ընթացքում գնաճի վերաբերյալ տարբեր բացատրություններ լսեց:

«Ահազանգեր կային, եկա, ցանկացա համոզվել ու պատճառներն իմանալ: Ես համոզվեցի, որ լոլիկի, վարունգի, սմբուկի գներն իսկապես բարձր են: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե 67 տոկոսով ավելացել է արտահանումը, վարչապետը նշեց, թե արտահանման ծավալի ավելացումը դրական է:

«Պաշտոնական տվյալներն էլ են ցույց տալիս, որ, օրինակ՝ խնձորը կայուն վարքագիծ է ցույց տալիս, քանի որ վերջին տարիներին խնձորի արտադրության մեխանիզմ է ձևավորվել»,- ասաց նա:

Վարչապետին հրավիրեցին շուկայի անկյուններից մեկը, որտեղ օղի թորելու սարք կար: Փաշինյանին ասացին՝ ցանկալի կլիներ՝ կարողանային Հայաստանում թիթեղի արտադրություն կազմակերպել, մեկ-երկու ձուլարան ստեղծել:

«Նման նախագծեր կան: Ես համաձայն եմ ավելի լավ է՝ այստեղ արտադրություն անել, քան հանքաքարը վաճառել, որովհետև դրա արդյունքում ավելի մեծ եկամուտ ենք ստանում»,- նշեց Փաշինյանը:

Գյուղացիները նրան տեղեկացրին նաև, որ այդ սարքը մեծ պահանջարկ ունի՝ շատ է սպառվում, քանի որ, երբ կարկտահարության հետևանքով միրգը թափվում է, մարդիկ գերադասում են օղի թորել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP