Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

13:55 27.08.2018

Մեծապես կարևորելով հանրապետության մարզերում առողջապահական ոլորտում առկա խնդիրներին ու ձեռքբերումներին տեղում ծանոթանալը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մարզային այցերը:

Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին նախարար Թորոսյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ այցելել է Մեղրիի, Քաջարանի և Կապանի ԲԿ-ներ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ։

Մեղրիի բժշկական կենտրոնը նորակառույց է և լիովին կահավորված, բայց դեռևս ջեռուցման խնդիր ունի, քանի որ բնական գազից չի կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը քննարկել է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելու հնարավորությունը` որպես խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակ: Մեղրիի ԲԿ-ում բուժանձնակազմը բարձրացրել է նաև աշխատավարձի խնդիրը:

Նախարարին ներկայացվել է, որ Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոնները հիմնանորոգված են և նոր կահավորված, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղ նույնպես նորակառույց է, իսկ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի շենքը վերանորոգման կարիք ունի:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում էլ նախարարը ծանոթացել է տարբեր դրամաշնորհների միջոցով հիվանդների համար ստեղծված արհեստանոցներին և այլ հնարավորություններին:

Արսեն Թորոսյանը մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարարի մասնակցությամբ անցկացված՝ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Օգոստոսի 26-ին առողջապահության նախարարը շարունակել է աշխատանքային հանդիպումները Գորիսում և Սիսիանում: Գորիսի ԲԿ-ի շենքային և գործիքային պայմանները բավարարում են ժամանակակից պահանջներին, իսկ ԲԿ կազմում գործող պոլիկլինիկան կարիք ունի կապիտալ վերանորոգման: Գորիս համայնքի վարչակազմի ներկայացուցիչները խոստացել են աջակցել այդ հարցում։

«Կարծում եմ, որ համայնքների ներգրավվածությունը համայնքային առողջապահական խնդիրների լուծման մեջ պետք է արտացոլվի նաև տարեկան համայնքային բյուջեներում՝ որպես առանձին տող։ Սրա մասին ես խոսել եմ նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ, որպեսզի ունենանք միօրինակացված մոդել ամբողջ երկրի համար»,- հանդիպման ժամանակ ընդգծել է նախարար Արսեն Թորոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP