16:18 27.08.2018
Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական մարմինների հավաք, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հավաք-պարապմունքի նպատակն է ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։
Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զորավարժության գերակա նպատակը, այն է՝ խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումը:
Նախարար Տոնոյանը կարևորել է հավաք-պարապմունքի անցկացումը պետության խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջացել փորձարկելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ և օպերատիվ աշխատանքը:
Օրվա առաջին կեսին դասախոսություններով հանդես են եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Կարևորելով «Շանթ-2018» զորավարժության անցկացումը պետության պաշտպանության անցման ընթացքում պետական համակարգի գործունեության փորձարկման առումով, Արմեն Գրիգորյանը հավաք-պարապմունքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ-ում պաշտպանական քաղաքականութան ոլորտը կարգավորող փաստաթղթերը, անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին և դրանց դիմագրավելու ուղիներին: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ Անվտանգության խորհուրդը իրականացնում է երկիրը խաղաղ դրությունից ռազմականի բերելու գործընթացը կարգավորող համապարփակ փաստաթղթի մշակումը։
ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հավաք-պարապմունքի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Արտգործնախարարի տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու անխուսափելիությունը։
ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դասախոսության թեման էր «ՀՀ ԶՈՒ և տնտեսության անհետաձգելի կարիքների ֆինանսավորման համար պետական բյուջեի եկամուտների վերաբաշխման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը»:
ՀՀ ֆինանսների նախարարը անդրադարձ է կատարել այն հիմնական քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ֆինանսների կառավարման բնագավառում երկրում ռազմական դրություն հայտարարելու դեպքում՝ պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով հանրային ֆինանսները մոբիլիզացնելու, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրելու և անխուսափելի ռազմական գործողությունների պարագայում ՊՆ կարիքների գնահատման, անհրաժեշտ ռեսուրսների պահանջի և դրա բավարարման աղբյուրների վրա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...