15:40 27.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած եռօրյա այցը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ի տարբերություն իր շատ գործընկերների, պատմական չի համարում: Ըստ նրա՝ այցը պատմական կարող են բնութագրել քաղաքական գործիչները՝ ելնելով իրենց հռետորաբանությունից, իսկ ինքը՝ որպես քաղաքագետ, այդ ամենին նայում է մասնագետի աչքերով ու տրամաբանությամբ:
Իսկանդարյանի պնդմամբ՝ Մերկելի այցը վաղուց պլանավորված արարողակարգային միջոցառում էր ու առավելապես տարածաշրջանի երկրների հետ ծանոթանալու բնույթ ուներ: Քաղաքագետի համոզմամբ՝ այցի արդյունքում տարածաշրջանի երեք երկրներում էլ մեծ արդյունքներ չեն արձանագրվել:
Այդուհանդերձ, քաղաքագետը այցը հետաքրքիր է համարում այն տեսակետից, որ երեք երկրների նկատմամբ էլ Գերմանիայի ղեկավարությունը դրսևորեց բոլորովին տարբեր մոտեցումներ: Վրաստանի պարագայում, ըստ քաղաքագետի, Մերկելը հայտարարեց վարկային միջոց տրամադրելու մասին, Ադրբեջանի պարագայում Գերմանիան փորձում է հասկանալ իրավիճակը, թե ինչ զարգացումներ են ընթանում կասպյան նավթի և դրա հետ կապված խնդիրների շուրջ, իսկ Հայաստանի դեպքում ուղղակի ծանոթացում էր նոր իշխանությունների հետ:
«Եթե խոսենք Վրաստանից, ապա Վրաստանը գոյություն ունի Արևմուտք – Ռուսաստան հակամարտության ենթատեքստում, Վրաստանը իրեն դրսևորում է արևմտահաճո կեցվածքով, և այդ դիրքորոշման պատճառով մի կողմից ինչ-որ գումար ստացավ՝ մոտ 200 միլիոն, մյուս կողմից, սակայն, Վրաստանը երբ փորձեց խոսել ՆԱՏՕ-ից, սառը ցնցուղ ստացավ: Ադրբեջանում՝ չնայած գազամուղի վերաբերյալ լրագրողական ուռճացված փուչիկին, պետք է ասեմ, որ դա լուրջ չէ, ոչ մի գազի արտահանում եվրոպական երկրներ չի լինելու՝ առնվազն առաջիկա տարիներին: Նավթի հետ կապված բանակցությունները հնարավոր է, որ մի փոքր նշանակություն ունենային, սակայն դա էլ լուրջ չէ, քանի որ Ադրբեջանը չունի այնքան նավթ, որ հետաքրքրի Գերմանիային: Ավելին, Մերկելը Բաքվում անդրադարձավ նաև մարդու իրավունքներին, ինչը այդ երկրի համար սպեցիֆիկ խոսակցության թեմա է»,- նշել է քաղաքագետը՝ Մերկելի՝ Վրաստան և Ադրբեջան կատարած այցը վերլուծելիս:
Իսկանդարյանը փայլուն քայլ է համարում Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումը Անգելա Մերկելին դիմավորելու հարցում և այն, ինչ տեղի ունեցով հետո՝ երեկոյան, Երևանում: Վարչապետի մակարդակով Մերկելին դիմավորելն, ըստ քաղաքագետի, դիվանագիտական լեզվով նշանակում է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի տարածաշրջանային մուտքը: Քաղաքագետն առավել հետաքրքիր է համարում երեկոյան կատարվածը, երբ կոտրելով բոլոր արարողակարգային մոտեցումները՝ վարչապետ Փաշինյանը կանցլերի հետ շրջագայության դուրս եկավ մայրաքաղաքի փողոցներում, ու նրանք անմիջականորեն շփվեցին ու լուսանկարվեցին հասարակ քաղաքացիների հետ: Քաղաքագետի համոզմամբ՝ քաղաքականությունը նման քայլերով չի առաջնորդվում, սակայն իմիջային նման մոտեցումները, որոնք մարդու մոտ առաջացնում են հաճելի հիշողություններ, կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:
Անգելա Մերկելը, որը, ըստ Իսկանդարյանի, Եվրոպայում հայտնի է իր երկաթյա բնավորությամբ ու դասվում է աշխարհի լուրջ ու սառը դատող քաղաքական կոշտ գործիչների շարքին, Հայաստանում ամբողջովին փոխվել էր, ժպտում ու նկարվում էր հասարակ ժողովրդի հետ: Սա, Իսկանդարյանի համոզմամբ, կարևոր գործոն է, ու Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան օգտագործել այդ գործոնը դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ էլ առավել խորացնելու համար:
«Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը, կոպիտ ասած, նյութական առումով ոչինչ չխնդրեց Գերմանիայից, վարկային միջոցներ չուզեց, ու այդ արժանապատիվ կեցվածքը նոր կառավարության կողմից կիրառված հաջողված քայլ էր: Վարչապետ Փաշինյանը ստացավ Գերմանիա պաշտոնական այց կատարելու հրավերք, համոզված եմ, որ այս այցից հետո Գերմանիան ավելի դրական վերաբերմունք կունենա Հայաստան – ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում, ինչպես նաև հնարավոր է, որ արագացվի Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա մուտք գործելու թույլտվության գործընթացը: Համոզված եմ, որ այդ բանակցությունները կսկսվեն առաջիկայում»,- նշել է քաղաքագետը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...