Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+26.1 oC

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:45 12.07.2023

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:  Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Կարդինալ Պիետրո Պարոլինը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցի կապակցությամբ ՀՑԹԻ գիտական ֆոնդերից ի թիվս այլ նյութերի դուրս էր բերվել նաև Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի՝ 1915 թվականի սեպտեմբերի 10-ին Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-ին ուղղված նամակի կրկնօրինակը:

Նամակում Հռոմի Պապը իր բողոքի ձայնն էր բարձրացրել հայերի հանդեպ իրականացվող համատարած բռնությունների և ջարդերի դեմ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կատարվող զանգվածային հանցագործությունները: Թանգարանում շրջելուց հետո կարդինալ Պիետրո Պարոլինը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կարդինալին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին Կարդինալը Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրել է հուշամեդալ:
Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հիշողության պուրակում, որտեղ Կարդինալ Պիետրո Պարոլինը ջրել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի 2001 թ.-ին և Ֆրանցիսկոս Պապի 2016 թ.-ին տնկած եղևնիները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ

17:38 19.05.2025

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ

Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: «Հարգելի քաղաքացիներ, «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։ Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման՝ քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի՝ որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։ Խնդրում […] ...

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

17:32 19.05.2025

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն […] ...

Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը

17:26 19.05.2025

Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը: 2010 թվականի մարտի 15-ին ՊԲ զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Մ.-ի դիակը՝ պարանի միջոցով երկաթյա պտտաձողից կախված […] ...

Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

17:20 19.05.2025

Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13-19-ը կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում: Գյումրեցի Աշիկ Անդրեյանը (60 կգ) իր քաշային կարգում վարկանիշով այժմ 71-րդն է և դա նրան իրավունք է տվել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ-100-ում տեղ գտած ձյուդոիստները: 21-ամյա մարզիկի կարիերայում սա կլինի աշխարհի առաջին […] ...

ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ

17:16 19.05.2025

ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները մայիսի 19-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի համանախագահ Հայկ Կոնջորյանն ընդգծել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, երկու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերություններն ու միջխորհրդարանական […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից

17:11 19.05.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Կտրվի լրացուցիչ […] ...

BACK_TO_TOP