Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

17:44 19.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը խաղաղության և անվտանգության խնդիրների բարձրաձայնման և հասցեագրման գործում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է․

«Կանայք, խաղաղություն, անվտանգություն» գործողությունների ծրագրի իրականացումը պետությունը դիտարկում է կանանց իրավունքների ապահովման առավել լայն շրջանակներում, այդ թվում` նրանց համար առավել ապահով և պաշտպանված միջավայր ստեղծելու տեսանկյունից»:

Ընդգծելով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնակի կարևորել է պետական կառավարման մարմիններում, այդ թվում՝ ուժային կառույցների որոշում կայացնող օղակներում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ու ակտիվ մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման հարցերին:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է 1325 Գործողությունների ազգային ծրագրի մշակման հարցում ՀՀ կողմից որդեգրված մասնակցային և ներառական սկզբունքի կարևորությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերը և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցիչ Անա Դաբրունդաշվիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայում

22:19 19.05.2025

Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայում

Ընդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: ...

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

22:11 19.05.2025

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

22:04 19.05.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ […] ...

SHANTNEWS

22:00 19.05.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

21:48 19.05.2025

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

21:35 19.05.2025

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

BACK_TO_TOP