15:24 27.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ կապված հաղորդագրությանը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ:
Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «փաստերի» ներկայացումից: Այսպես․
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն: Մասնավորապես, նշված սակագները ձևավորվել են ՀՀ կառավարության հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում, որի մրցութային փաստաթղթերը (այդ թվում՝ վարձակալության պայմանագրի նախագիծ, լիցենզիայի պայմաններ`սակագնային հավելվածով) մշակվել են միջազգային խորհրդատվական ընկերության աջակցությամբ և հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մրցութային պայմաններին բավարարող և առավել նվազ սակագին առաջարկած հեղինակավոր կազմակերպությունը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը: Նշված ընկերության կողմից հիմնադրված «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության (ի դեմս ջրային տնտեսության պետական կոմիտեի) միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին 15 տարի գործողության ժամկետով կնքվել է վարձակալության պայմանագիր, որը մեկնարկել է 2017 թվականի հունվարի 1-ից: Միաժամանակ, նույն մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով ամրագրվել է նաև բազիսային սակագների ճշգրտման հստակ մեխանիզմ՝ պայմանավորված 3 կոնկրետ գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման կանխատեսվող բազիսային ծավալների փոփոխություն):
Հետևաբար, պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով։ Ընդ որում, ճշգրտումն իրականացվելու է բացառապես բանաձևում ճշգրտող մեծությունների ներառման արդյունքում (դրանք հրապարակված և հանրությանը հասանելի մեծություններ են)։ Ուստի, ակնհայտ է՝ խնդրո առարկա սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն իսպառ բացառված է, հետևաբար հանձնաժողովի ցանկացած միջամտություն՝ նույնպես:
Ստեղծված իրողության պայմաններում, երբ Հանձնաժողովը չունի այլընտրանք, ներկայումս գործող սակագների ճշգրտումը ևս պետք է կատարի համաձայն ներկայացված կարգավորումների՝ անկախ իր գործունեության նկատմամբ հնարավոր կաշկանդվածություն ստեղծելու փորձերի: Ընդ որում, համաձայն սակագնային հավելվածի աղյուսակի՝ բազիսային սակագները մինչև 2023 թվականը աճելու են, իսկ դրանից հետո՝ նվազելու:
Այս համատեքստում, պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը: Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ և նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում):
Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի և վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործմանը: Ստեղծված իրողության պայմաններում առավել քան մտահոգիչ է դառնում նաև ցանկացած այլ գործուղմանը մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում նման այցերը, որպես կանոն, ֆինանսավորվում են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից (ԱՄՆ ՄԶԳ, ՀԲ, ԱԶԲ և այլն), որոնցից յուրաքանչյուրն իր կողմից տարվող քաղաքականությանը համահունչ հետապնդում է զարգացող երկրներում ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների կատարելագործման որոշակի նպատակներ:
Ցավում ենք, որ նշված հաղորդագրության հիման վրա դեղին մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը չշրջանցեց նաև հանրության զգայուն տրամադրությունները՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Նշվածը զերծ չպահեց այդ թվում՝ մեր պետության ապագայով իրապես մտահոգ հանրությանը՝ իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և ոչ պակաս հայրենասեր մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներ տալուց՝ ստվերելով Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի անկյունաքարային ինստիտուտը: Նշվածից հնարավոր էր խուսափել մասնագիտական քննարկումների և գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, հանձնաժողովը, հավատարիմ իր գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, պատրաստակամ է խնդրով մտահոգ ցանկացած շահագրգիռ անձի տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող՝ սույն հաղորդագրության հիմքում դրված բոլոր հիմնավորող փաստաթղթերը: Լիահույս ենք, որ այս ողջ գործընթացում աներկբայորեն կպահպանվի պետության գլխավոր և իր բնույթով բացառիկ հանձնառությունը՝ ապահովելու անկախ կարգավորող մարմնի գործունեությունը, ինչն էլ ուղղակիորեն երաշխավորում հանրային ծառայությունների ոլորտում օբյեկտիվ կարգավորման ինստիտուտ ունենալու հանրային շահը:
Փաստաթղթերի ցանկ՝
1. Վարձակալության պայմանագիր,
2. ՀՀ կառավարության 10.03.2016թ. №271-Ն որոշում,
3. «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության գնային առաջարկ,
4. Սակագնային հավելված,
5. Սակագների ձևավորման մեխանիզմների վերաբերյալ տեղեկանք,
6. Բազիսային սակագների աղյուսակ,
7. Գործուղման հրավեր,
8. Գործուղման հաշվետվություն»,- ասված է ՀԾԿՀ տարածած հաղորդագրությունում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...