16:50 27.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից:
Բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով 21 անձանց, հիմնականում առողջական վիճակի հիմքով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը կամ տարկետման տրամադրմանը, ինչը 5-ով կամ 31 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս տվյալները վկայում են ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու կամ ապօրինի տարկետում շնորհելու դեպքերի ավելացման, այլ լատենտային բնույթ կրող կոռուպցիոն այս հանցագործության բացահայտման ցուցանիշների բարելավման, այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությամբ համադրված աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին:
Նշված 13 քրեական գործերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնցից 2-ը՝ զինվորական զորակոչի կազմակերպման և իրականացման գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք: ԶՈՒ-ի հետ կապ չունեցող 4 անձի մեղադրանք է առաջադրվել խարդախության առերևույթ հանցագործություն կատարելու համար: Վերոնշյալ 25 անձանցից 8-ի նկատմամբ, որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձինք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել միայն 3 անձի նկատմամբ:
2018թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քննված 3 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ:
Ելնելով զինապարտներին զինվորական ծառայությունից ապօրինի ազատելուն կամ տարկետումների տրամադրմամբ հետաձգելուն նպաստելու հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն առավել ուժեղացնելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրված առաջնահերթությունից՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց շրջանակները բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ զինվորական դատախազությունում կատարված նմանատիպ քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված բնույթի հանցագործությունների կատարմանը մեծապես նպաստում են զինապարտության տարիքի անձանց ծնողների կողմից իրենց զավակներին թվացյալ հեշտ ճանապարհով զինվորական ծառայությունից ազատելու խոստումներ տվող ինչպես համապատասխան իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց, այնպես էլ ԶՈԻ-ի հետ որևէ առնչություն չունեցող՝ խարդախությամբ զբաղվող անձանց թակարդում, կոռուպցիոն սխեմաներում կամա թե ակամա հայտնվելու հանգամանքը:
ՀՀ Զինվորական դատախազությունը նախազգուշացնում է, որ զինծառայությունից ապօրինի խուսափելու նպատակով նմանատիպ անձանց հետ այս կամ այն կերպ համագործակցությունը ևս հանգեցնում է անխուսափելի քրեական պատասխանատվության՝ կոչ անելով արկածախնդրության դիմելու փոխարեն իրենց օգտին օրենքի շրջանցմամբ գործողություններ կատարելու առաջարկություններ ստանալու դեպքերում ակտիվորեն համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ այս երևույթներն արմատախիլ անելու համար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...