18:01 27.08.2018
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին, տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը մասնակցել են. ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ հայաստանյան գրասենյակի Ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Նիկ Հիգինսը, Կայուն զարգացման բաժնի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից՝ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը և Ալբերտ Բաբայանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը և նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։
Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ թիմին, ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար և նշել, որ չափազանց կարևորում է համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:
Խոսելով գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատված» օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող ծրագրերի մասին, նախարար Մինասյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի այդ ծրագրերը մշտապես գտնվեն նախարարության, որպես դրանք համակարգող գերատեսչության, ուշադրության կենտրոնում: Նա շեշտել է այդ ծրագրերի արդյունքները չափելի դարձնելու մեխանիզմը գտնելու, դրանք համահարթեցնելու, դրանց արդյունավետությունը առավել բարձրացնելու կարևորությունը:
Այս համատեքստում նախարարը նշել է նաև բիզնեսին պետական աջակցությունը ավելի շոշափելի դարձնելու անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ դա հնարավոր կլինի անել նաև հետագա համագործակցության արդյունքում, միաժամանակ փաստելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նոր քայլեր են արվում, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների տեսքով, որոնք շոշափելիորեն կնվազեցնեն ՓՄՁ-ների բեռը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը փաստել է ԱՄՆ ՄԶԳ-ի և նախարարության երկարամյա ու արդյունավետ համագործակցությունը զբոսաշրջության և գյուղի տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարին 2018թ. հունիսին մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնում Հայաստանի հաջող մասնակցության հարցում Զբոսաշրջության կոմիտեի ունեցած արժեքավոր ներդրման համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակում, «Իմ Հայաստան» նախագծի աջակցությամբ և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում տուրօպերատորների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և, որպես այդ աշխատանքի շարունակություն, ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է ամերիկյան տուրօպերատորների այցը Հայաստան:
Նախարար Մինասյանը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արդյունավետ փոխգործակցության և ԱՄՆ ՄԶԳ կողմից մեծածավալ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Սմիթսոնյան փառատոնը կարող է Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները ներկայացնելու լավ մեխանիզմ դառնալ: Միևնույն ժամանակ նա փաստել է, որ մեր երկրի զբոսաշրջային առավելությունները լիարժեք չեն օգտագործվում՝ նշելով գաստրո և էկոտուրիզմը, գիտական, մշակութային և այլ՝ ավանդական և նոր ուղղություններ ու առաջարկել զբոսաշրջության պատասխանատուների հետ քննարկել այդ խնդիրները և զբոսաշրջության զարգացմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր՝ օգտագործելով նաև Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի հարթակը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների, գերակա ուղղությունների և առաջնահերթությունների մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանել է Դեբորա Գրիսերին հետաքրքրող մի շարք հարցերի և, ամփոփելով խոսքը, նշել, որ տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակն է ապահովել երկրի կայուն զարգացումը՝ ներառական տնտեսական աճը:
Հանդիպման ավարտին կողմերը, արժևորելով իրականացրած աշխատանքը, պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել ընթացիկ և առաջիկա նոր ծրագրերի արդյունավետությունը:
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...
20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...