17:50 21.07.2023
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլային։
Նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա է շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Քննարկվել է համաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության ձևաչափը և օրակարգը։
Նախարարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանում կլիմայական օրակարգն առաջնային է և Շրջակա միջավայրի նախարարությունն այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում։
Քննարկվել է նաև անտառային տարածքների վերականգնման և պահպանության խնդիրը։ Նախարարը խոսել է այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից և ստեղծվող Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունից։
Տիկին դեսպանն հետաքրքրվել է Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգային համակարգով։ Նախարարը ներկայացրել է ՇՄՆ կազմում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և կենտրոնի տեխնիկական վերազինմանն ուղղված առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:
18:55 16.07.2025
Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանըԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...
18:46 16.07.2025
Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունըԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...
18:38 16.07.2025
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […] ...
18:30 16.07.2025
44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
18:20 16.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ ԺակոբինԵրևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […] ...
18:12 16.07.2025
Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործենԱրդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպումը վարում է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […] ...