ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով

11:04 31.07.2023

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:

Դատախաղը, որը նմանակված դատական գործընթաց է, նախատեսված է իրավագիտության ոլորտն ընտրած ուսանողների համար: Վերջիններս, հիմնվելով միջազգային քրեական իրավունքին առնչվող իրենց գիտելիքների վրա, Նյուրնբերգի արդարադատության պալատի պատմական դատարանի «600 դահլիճում» մրցում են կա՛մ մեղադրողի, կա՛մ պաշտպանի դիրքից։ ԵՊՀ թիմը, որի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, չորրորդ կուրսի ուսանող Մարիա Հովհաննիսյանը, նրա համակուրսեցի Անահիտ Ալոյանը և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սանասար Գևորգյանը, մրցել են մեղադրողի դիրքից:

Թիմին մարզել է ֆակուլտետի ասպիրանտ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա ջանքերի շնորհիվ ԵՊՀ ուսանողները, գրավոր փուլում մրցելով աշխարհի ավելի քան հարյուր համալսարանների թիմերի հետ, առավելագույն 50 միավորից հավաքել են 49-ը: ԵՊՀ ուսանողները բարձր արդյունքներ են գրանցել նաև բանավոր փուլում՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

15:35 27.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:20 27.06.2025

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

15:12 27.06.2025

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

15:07 27.06.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […] ...

BACK_TO_TOP