Սրտաբանը թվարկել է հիպերտոնիայի զարգացման ռիսկի գործոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

Սրտաբանը թվարկել է հիպերտոնիայի զարգացման ռիսկի գործոնները

23:45 30.07.2023

Որոշ մարդիկ չեն նկատում հիպերտոնիան, քանի դեռ այն չի հանգեցնում լուրջ բարդությունների: Թե ինչ գործոններ են ազդում հիպերտոնիայի զարգացման վրա և ինչպես այն «հետաձգել», այս մասին խոսել է սրտաբան Տատյանա Ռոմանենկոն։

«Հիպերտոնիայի ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, նստակյաց կենսակերպը, աղի կամ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, սթրեսը, ծխելը և, իհարկե, ժառանգականությունը: Եթե ​​հիպերտոնիայով հարազատներ կան,  ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել և վերահսկել ճնշումը»,- ասել է բժիշկը։

Նա նշել է, որ եթե մարդը հեռացնում է ռիսկի գործոնները՝ նորմալացնում է քաշը, հրաժարվում է ծխելուց և սննդի մեջ ավելորդ աղ օգտագործելուց, ֆիզկուլտուրա է անում, չի նյարդայնանում և բավականաչափ քնում է, նա բոլոր հնարավորություններն ունի «10-30 տարով հետաձգելու հիպերտոնիայի զարգացումը»։

Սրտաբանը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է զարկերակային ճնշման մոնիտորինգը և ախտանշանները նշելը, քանի որ հաճախ է պատահում, որ մարդը չի զգում հիպերտոնիայի զարգացումը, քանի դեռ այն չի հանգեցնում լուրջ բարդությունների։

«Բարձր ճնշման ախտանշանները բոլորի մոտ տարբեր են. ինչ-որ մեկը պարզապես տաքության անհարմար զգացում ունի, ինչ-որ մեկը մրսում է, ինչ-որ մեկը սկսում է հաճախակի վազել զուգարան: Ճնշումը չափելու պատճառ են հանդիսանում այնպիսի նշաններ, ինչպիսիք են գլխացավը, գլխի ծանրությունը, սրտխառնոցը, գլխապտույտը, անկայունությունը քայլելիս»,- ասել է Ռոմանենկոն։

Նրա խոսքով, առաջին անգամ բարձր ճնշումը ֆիքսելն արդեն իսկ բժշկի դիմելու պատճառ է։ Նա ձեզ կասի, թե ինչպես խուսափել հիպերտոնիայից:

«Զարկերակային հիպերտոնիայի առաջին փուլը 130-140 ճնշումն է՝ 80-85-ի հարաբերացությամբ : Մենք կարող ենք փորձել նվազեցնել այդ ցուցանիշները՝ առանց դեղեր օգտագործելու։Իսկ եթե ​​ճնշումն ավելի բարձր է, դեղերը հաճախ դառնում են  անփոխարինելի»,- ամփոփել է սրտաբանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

21:15 13.05.2025

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […] ...

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

21:00 13.05.2025

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 13.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

20:30 13.05.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...

BACK_TO_TOP