Ուր էլ լինենք, ազգանվեր նույն առաքելությունն ունենք. ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Ուր էլ լինենք, ազգանվեր նույն առաքելությունն ունենք. ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

11:41 31.07.2023

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և նշել. «ԿԳՄՍ նախարարությունը ջանք չի խնայում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը հագեցած բովանդակությամբ և առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար: Վստահ ենք՝ այս ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները լավագույնս կկիրառեք ձեր կրթօջախներում, և այդպիսով կապահովվի բոլորիս առջև դրված նպատակը՝ հայեցի կրթության տարածումն ու զարգացումը սփյուռքում»:

Արկադի Պապոյանը նաև կարևորել է մանկավարժների դիտարկումներն ու առաջարկները՝ ծրագիրը տարեցտարի կատարելագործելու և բարելավելու տեսանկյունից:

Վերապատրաստված մանկավարժները շնորհակալություն են հայտնել ծրագրի հաջող իրականացման և հագեցած դասընթացների համար:

«Վստահաբար կարող ենք ասել, որ վերապատրաստման արդյունքում բազմապատկվել է մեր իմացությունը: Մենք հաղորդակից եղանք կրթական նոր մեթոդների, ինչն ավելի կզարգացնի հայրենիքից դուրս հայանպաստ մեր գործունեությունը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև աշխարհի մյուս ծայրում գտնվող մեր հայրենակից մանկավարժների հետ փորձի փոխանակման առումով: Ի վերջո, ուր էլ լինենք, որպես մանկավարժ՝ ազգանվեր նույն առաքելությունն ունենք»,- ասել է Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի հայկական դպրոցի ներկայացուցիչ Սուսաննա Բարսեղյանը:

Մեկ այլ մանկավարժի՝ Կրասնոյարսկ քաղաքի հայկական դպրոցը ներկայացնող Սյուզաննա Բեկչյանի գնահատմամբ՝ սփյուռքահայ ուսուցչի ամեն օրը պայքար է հայ երեխայի մեջ մայրենին սերմանելու, հայկական ավանդույթները պահպանելու համար. «Մեր մասնագիտությունը մշտապես կատարելագործվելու, նորացվելու կարիք ունի, ինչին էլ միտված է ԿԳՄՍ նախարարության այս ծրագիրը: Մեկ ամսվա ընթացքում մեծ էներգիայով և գիտելիքով զինվեցինք, որը մեզ կօգնի հետագայում առավել արդյունավետ աշխատել»,- ասել է Բեկչյանը:

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մանկավարժները հանդես են եկել ազգային երգի-պարի կատարումներով, ասմունքել հատվածներ հայ դասական գրականությունից և իրենց ստեղծագործություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

15:12 27.06.2025

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

15:07 27.06.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […] ...

SHANTNEWS

15:00 27.06.2025

SHANTNEWS

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

14:54 27.06.2025

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

14:46 27.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

Հունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...

BACK_TO_TOP