Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.97 oC

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

11:17 01.08.2023

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», – ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլլեյը: «Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:

Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանն անհապաղ և արագ միջամտել՝ շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքերը փրկելու նպատակով, այնուհետև ձեռնամուխ լինել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին»,- ասել է Փիլլեյը:

ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը, որպեսզի երաշխավորվի քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և անարգել մարդասիրական մուտքը` թեթևացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը:

ԵՀԽ-ն մի քանի հայտարարություններ և արձանագրություններ է արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ, այդ թվում՝ ԵՀԽ 11-րդ վեհաժողովի արձանագրությունը վերնագրված «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները», որտեղ վերահաստատել է իր դատապարտումը քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառման, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, հանրային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա հարձակումների, և մնացած բոլոր պատերազմական հանցագործությունների, գլխատումների, խոշտանգումների և այլ վայրագությունների վերաբերյալ, որոնց ականատես են եղել հակամարտության ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 27.06.2025

SHANTNEWS

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

19:46 27.06.2025

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

19:40 27.06.2025

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...

Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»

19:30 27.06.2025

Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»

Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

19:19 27.06.2025

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...

BACK_TO_TOP