22:43 07.08.2023
Շոգ եղանակին ջերմային հարվածի առաջացման վտանգ կա։ Դրանից խուսափելու համար պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել, ասել է թերապևտ, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Յարոսլավ Աշիխմինը։
Նրա խոսքով՝ ջերմային հարվածն ուղեկցվում է 38 աստիճանից բարձր մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Նաև առաջին ախտանշաններն են՝ գլխապտույտ, սրտխառնոց և վատ ինքնազգացողություն: Կարող է լինել նաև ուշագնացություն։ Առաջին նշանների դեպքում բժիշկը խորհուրդ է տվել անհապաղ տեղափոխվել սառը սենյակ։
Լուրջ վտանգ է ներկայացնում 35 աստիճանից բարձր շոգը։ Եթե ջերմաչափը բարձրանում է 30-ից, հատկապես բարձր խոնավությամբ շրջաններում, սա նույնպես կարող է լուրջ խնդիր լինել։
Տհաճ հետևանքներից պաշտպանվելու համար բժիշկը խորհուրդ է տվել շոգ եղանակին կրել լայն հագուստ, գլխարկ և արևային ակնոց։ Պետք է անպայման օգտագործել նաև արևապաշտպան քսուք (ցանկալի է SPF 50+-ից բարձր): «Հակառակ դեպքում մելանոմայի զարգացման վտանգ կա»,- զգուշացրել է Աշիխմինը։
«Ամենակարևոր միջոցը բավականաչափ ջուր խմելն է՝ առնվազն 2,5-3 լիտր։ Ծանր ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում անհրաժեշտ է ժամում ևս 600-900 միլիլիտր ջուր խմել, որպեսզի լուրջ բարդություններ և ջերմային հարվածներ չառաջանան։
«Մի խմեք գարեջուր, ոչ մի դեպքում մի խմեք գազավորված ըմպելիքներ, դրանք լավ չեն հագեցնում ծարավը և պարունակում են շաքար»,- ընդգծել է մասնագետը։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց սահմանափակել դրսում իրենց ժամանակը։
«Ավելի լավ է տնից ընդհանրապես դուրս չգալ շոգին, տեղադրել օդորակիչ, որը չի փչի մարդու վրա, այլ օդի առանձին հոսքով կզովացնի սենյակը։ Ավելի հաճախ պետք է լվացվել, սառը ցնցուղ ընդունել»,- հավելել է թերապևտը։
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի20:22 13.05.2025
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներիցՆոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։ ...
20:14 13.05.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետՄայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...
20:07 13.05.2025
Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպումՄադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...
19:52 13.05.2025
Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մասնակցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Մենք բոլորս պլանավորում ենք նախագահ Թրամփի այնտեղ լինելը։ Մենք պետք է լիովին ակնկալենք, որ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կլինի Հաագայում»,-ասել է նա: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը […] ...
19:43 13.05.2025
The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան ԱրաբիայումՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...