10:26 07.08.2023
Չարորակ ուռուցքների քիմիաթերապիայի համար սովորական նյութի՝ դոքսորուբիցինի կոնցենտրացիան վերահսկելու համար նանոսենսորներ են ստեղծվել գիտնականների կողմից: Նրանց կարծիքով՝ մշակումը կնվազեցնի բուժման կողմնակի ազդեցությունները՝ կարգավորելով դեղամիջոցի չափաբաժինը՝ հաշվի առնելով հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունները։
Արդյունքները հրապարակված են Biosensors ամսագրում։ Դոքսորուբիցինը հակաուռուցքային ակտիվություն ունեցող նյութ է, որը լայնորեն կիրառվում է կրծքագեղձի, ձվարանների, վահանաձև գեղձի, ստամոքսի և այլ օրգանների ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար։ Դրա վրա հիմնված դեղամիջոցների ազդեցությունը ուռուցքային բջիջների բաղադրիչներին վնասելն է՝ հանգեցնելով նրանց մահվան։
Այնուամենայնիվ, դոքսորուբիցինի ազդեցությունն անխտիր է, բացատրում են մասնագետները, տուժում են նաև առողջ բջիջները, առաջին հերթին սիրտը և նյարդային հյուսվածքը: Ուստի ուռուցքաբանների համար չափազանց կարևոր է հիվանդի արյան մեջ դեղամիջոցի օպտիմալ կոնցենտրացիան պահպանելը, որի դեպքում թերապևտիկ ազդեցությունը գերակայում է կողմնակի ազդեցություններին:
Սարատովի Ն.Գ. Չերնիշևսկիի անվան ազգային հետազոտական պետական համալսարանի գիտնականները մշակել են նանոսենսորներ՝ արյան մեջ դոքսորուբիցինի կոնցենտրացիայի արագ և ճշգրիտ որոշման համար։ Սենսորները քվանտային կետեր են, որոնց լույսի արտանետումը նվազում է դեղամիջոցի մոլեկուլների հետ փոխազդեցության ժամանակ:
«Քանի որ դոքսորուբիցինի կոնցենտրացիայի վտանգավոր մակարդակը և օրգանիզմում դրա բաշխումը կախված է յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկություններից, անհրաժեշտ են պարզ, էժան մոնիտորինգի մեթոդներ, որոնք այսօր հասանելի չեն: Այս առաջադրանքի համար սովորաբար օգտագործվում է հեղուկ քրոմատոգրաֆիա, որը պահանջում է նմուշների երկար և թանկ պատրաստում»,- պարզաբանել է ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իրինա Գորյաչևան։
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...
20:50 13.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...
20:40 13.05.2025
Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆՀարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ ...
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...
20:30 13.05.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետՄայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...
20:22 13.05.2025
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներիցՆոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։ ...