Հայաստանում կա՞ ջրի մաֆիա. Հայկ Բաբուխանյանի հարցը Ինեսա Գաբայանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Հայաստանում կա՞ ջրի մաֆիա. Հայկ Բաբուխանյանի հարցը Ինեսա Գաբայանին

13:55 28.08.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանից հետաքրքրվեց՝ հուլիսի 1-ի դրությամբ 10 խոշոր ջրամբարներում որքա՞ն ջուր կա, բացի այդ՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառից որքա՞ն գումար է ստացվելու, որքա՞ն են նախատեսել: Պատգամավորին հետաքրքրում էր նաև՝ ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Բաբուխանյանը հարցրեց՝ ինչո՞ւ այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվում, ապա հետաքրքրվեց՝ որքա՞ն գումարի վնաս է արդեն կրել գյուղացին՝ այն պատճառով, որ ուշացրել են այս քննարկումը, և որքան վնաս կկրի, եթե չտան ջուրը, ինչպես նաև՝ որքան է լինելու գումարային օգուտը բերքից, եթե ջուրը տրվի, և գյուղացիները հավաքեն ակնկալված բերքը:

Գաբայանը ներկայացրեց իր ձեռքի տակ եղած թվերը՝ հուլիսի 10-ի դրությամբ: Նա հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, ջրամբարներում կար 603․ 18 մլն խմ ջրի պաշար, որից Ախուրյան ջրամբարում՝ 429 մլն, Արփի լճի ջրամբարում՝ 46 մլն և այլն:

«Ինչ վերաբերում է ջրի մաֆիային, գոյություն ունի՞ այն, թե՞ չէ, եթե կոչում ենք ջրի մաֆիա, ես կարծում եմ՝ գոյություն ունի, բայց մենք պետք է բացահայտենք՝ ով է այդ մաֆիան: Ինչո՞ւ չենք կազմակերպել հանրային լսումներ, դա բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում է: Մենք միշտ բաց ենք եղել, ես առաջին իսկ օրվանից ԶԼՄ-ներով կիսվել եմ մեր այս անհանգստությամբ: Բնապահպանության նախարարության հետ միշտ ենք համագործակցել, պատրաստ ենք շարունակել, շատ հարցերի պատասխան պետք է տրվի նաև Սևանա լճի՝ լավ կամ վատ վիճակում գտնվելու մասին»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP