Մարդասիրական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Մարդասիրական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված

16:50 04.08.2023

Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող և ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում են կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարները։

Հայաստանի կառավարության ուղարկած 361 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարները, ինչպես նաև քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի սահմանային հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարամֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով՝ հավելելով, որ Ադրբեջանի գործողությունները համարում են ցեղասպանության ակտ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։

image00002.jpeg (2.63 MB)

«Սա համարում ենք ցեղասպանության ակտ։ Հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում և այս պահին զրկված են սնունդից, դեղորայքից։ Ընտանիքները բաժանված են։ Ոտնահարված են երեխաների բոլոր իրավունքները, և մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում ստանա, ու միջոցներ ձեռնարկվեն միջանցքը բացելու համար»,- ասել է նա։

«Հայ օգնության ֆոնդ» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը նշեցլ է իրենց կազմակերպությունն անդամակցում է Eurochild կազմակերպությանը, որտեղ միավորվել են երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետները։

image00011.jpeg (3.16 MB)

«Չափազանց մտահոգված ենք, և ուզում ենք մեր միջազգային գործընկերներին տեղեկացնել և խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է հասնել, տեղ հասցնել մեսիջներն այն մասին, որ չի կարող օրը ցերեկով, աշխարհի աչքերի առաջ 30 հազար երեխա սովի մատնվել։ Արցախի երեխաներն էլ աշխարհի բոլոր երեխաների նման ունեն նույն իրավունքներն ու հնարավորությունները»,- նշել է Անտոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

21:51 11.05.2025

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

21:34 11.05.2025

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

21:26 11.05.2025

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […] ...

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

21:16 11.05.2025

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած […] ...

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

21:02 11.05.2025

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

Հռոմում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երրորդ շրջանի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին։ Խաղն ավարտվել է 6:3, 6:0 հաշվով: Պասարոն մրցաշարին մասնակցել է մրցույթի կազմակերպիչներից հատուկ հրավեր (wild card) ստանալով։ Չորրորդ փուլում հայազգի թենիսիստը կխաղա իսպանացի Կառլոս Ալկարասի և սերբ Լասլո Ջերեի միջև խաղի հաղթողի հետ։ Խաչանովը […] ...

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

20:49 11.05.2025

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները «ընթացել են վերջին մի քանի օրերի ընթացքում», և պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։ ...

BACK_TO_TOP