Նշվել են մաշկի խնամքի հինգ սխալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.55 oC

Նշվել են մաշկի խնամքի հինգ սխալները

15:32 06.08.2023

Քսուքները մաշկին զգուշորեն քսելը դեմքի տնային խնամքի հիմնական սխալներից մեկն է, ասում է մաշկաբան, կոսմետոլոգ Ելենա Բոգատովան։ Բժիշկը «Lente.ru»-ի հետ զրույցում թվարկել է հինգ բան, որ կանանց մեծ մասը սխալ է անում:

Բոգատովան զգուշացրել է, որ չի կարելի օգտագործել մաշկի խնամքի ագրեսիվ միջոցներ՝ սկրաբներ և տոնիկներ, որոնք կարող են խաթարել մաշկի բնական պատնեշը, առաջացնել չորություն, գրգռվածություն և կարմրություն։ Ընտրեք նուրբ մաքրող միջոցներ, որոնք համապատասխանում են ձեր մաշկի տեսակին:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից անբավարար պաշտպանվածությունը մաշկի վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից է։ Կանայք պետք է պարբերաբար կիրառեն արևապաշտպան քսուք՝ բավարար պաշտպանությամբ, նույնիսկ ամպամած օրերին:

Հաճախ, ըստ բժշկի, կանայք սխալ են օգտագործում խոնավացնող միջոցները։ Դրանք անհրաժեշտ են մաշկի առողջությունն ու առաձգականությունը պահպանելու համար, և դրանք պետք է քսել մաքուր և խոնավ մաշկին, այլ ոչ թե չոր մաշկին, բացատրել է Բոգատովան։

«Կանայք կարող են սխալ վարվել դեմքի մաշկի հետ՝ չափազանց ուժեղ դիպչելով, ձգելով կամ քսելով այն կոսմետիկ միջոցներ կիրառելիս: Դա կարող է վնասել մաշկի կառուցվածքը, հանգեցնել կնճիռների առաջացման և առաձգականության կորստի»,- շարունակում է Lenta.ru-ի զրուցակիցը։

Մյուս սխալը մաշկը ներսից սնուցելուց հրաժարվելն է, նշել է բժիշկը։ Սխալ սնուցումը, վիտամինների ու հանքանյութերի ու ջրի պակասը բացասաբար են անդրադառնում մաշկի վիճակի վրա։ Դիետան պետք է լինի հավասարակշռված՝ թարմ մրգերով, բանջարեղենով, առողջ ճարպերով, ասել է Բոգատովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

20:07 13.05.2025

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...

SHANTNEWS

20:00 13.05.2025

SHANTNEWS

Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

19:52 13.05.2025

Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մասնակցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Մենք բոլորս պլանավորում ենք նախագահ Թրամփի այնտեղ լինելը։ Մենք պետք է լիովին ակնկալենք, որ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կլինի Հաագայում»,-ասել է նա: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը […] ...

The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան Արաբիայում

19:43 13.05.2025

The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան Արաբիայում

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմին

19:33 13.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել է Բելառուսի թիմին։ Մեր թիմն ընտրական երկրորդ խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Սան Մարինոյի հավաքականները։ ...

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

19:27 13.05.2025

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է […] ...

BACK_TO_TOP