21:23 08.08.2023
Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
Ադրբեջանցի նախարարի նամակը հայ գործնկերոջը, կարծես, աննախադեպ երևույթ էր: Ի՞նչ բովանդակություն ուներ նամակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Իսկապես երբևէ նման բան չի արձանագրվել: Ադրբեջանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևը հուլիսի 7-ին պաշտոնական նամակով դիմել է իր հայ գործընկերոջը: Թե ինչ կերպով է այդ նամակը տեղ հասցվել, չի պարզաբանվում, բայց կարող եմ ենթադրել, որ նամակը շատ երկար ճանապարհ է անցել՝ հաշվի առնելով այն, որ հուլիսի 20-ին դեռ չէր հասել: Համենային դեպս Հայաստանի պաշտոնական աղբյուրները հերքել էին ամսի 20-ին այդպիսի նամակի գոյությունը: Այժմ արդեն հաստատում են նաև այն, որ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պատասխանել է այդ նամակին:
Ադրբեջանի նախարարն իր նամակում պնդում էր, թե իբր միջազգային կոնվենցիաների համաձայն Հայաստանը նման հարցերում պարտավոր է համաձայնեցնել իր քայլերը Ադրբեջանի հետ, քանի որ այդ կառուցվող գործարանը սահմանից ոչ հեռու է և կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև Ադրբեջանի տարածքում, թե իբր նրանք մտահոգված են բնապահպանական վտանգներով և Հայաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել այդ գործարանի կառուցումը: Վկայակոչում են Էսպոյի միջազգային կոնվենցիան և պնդում են, որ եթե Հայաստանը չդադարեցնի այդ գործարանի կառուցման աշխատանքները, Ադրբեջանը իրավական համապատասխան գործընթացներ կսկսի: Հետաքրքիր է նաև այն, որ նամակում չեն թաքցրել Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց նկրտումները:
Պատասխան նամակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել այդ տարածքի հրետակոծումը, որի հետևանքով ոչ միայն գլխավոր ներդրողի՝ ամերիկյան ընկերության գույքն է տուժել, այլև ազգությամբ հնդիկ 2 բանվորներն են վիրավորում ստացել: Սիմիդյանը պարզաբանել է, որ Էսպոյի կոնվենցիան որևէ կերպ չի պարտադրում Հայաստանին ինչ-որ բան համաձայնեցնել Ադրբեջանի հետ:
Այդ կոնվենցիայում ասվում է այն մասին, որ երկիրը պարտավոր է հարևանին տեղեկացնել, եթե հարևանն այդ գործունեության ընթացքում կարող է բնապահպանական իրական վտանգներ ունենալ, այս դեպքում որևէ հիմք չկա կարծելու որ ինչ-որ բնապահպանական վտանգներ կարող են լինել. խոսքը գնում է ոչ թե լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու մասին, այլ՝ ընդամենը մետաղաձուլական, սովորական ամրաններ արտադրող գործարանի մասին, որի տեխնոլոգիան որևէ վտանգ ներկայացնել չի կարող»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
11:05 16.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ըԲացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
10:52 16.05.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...
10:43 16.05.2025
Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...