17:57 28.08.2018
«Գյուղմթերքի ամբողջ խնդիրն այն է, որ հումքի մթերումից սկսած՝ գների կարգավորման մեխանիզմ չկա: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մի անգամ ասել էր, թե մենք ունենք «դեդո-բաբո» գյուղատնտեսություն և դրան պետք է վերջ տալ: Ես դեռևս այն ժամանակ էի այս առնչությամբ ասել, որ «դեդո-բաբո» գյուղատնտեսություն ունենք այն պարզ պատճառով, որ նախարարությունը վարում է այդպիսի քաղաքականություն»,- գյուղմթերքի սպառման և գնաճի խնդիրների մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանը իր խոսքում նշեց, որ պետությունը պետք է վեր կանգնի պոպուլիզմից և իրական փոփոխություններ կատարի:
«Պետությունը պետք է ցուցաբերի կամք և ասի, որ եթե տալիս է էժան վարկ, ապա վերցնողը պետք է ապացուցի, որ այդ գումարով զարգացրել է գյուղատնտեսությունը: Առաջին հայացքից սա առաջացնելու է գյուղացիների դժգոհությունը, բայց մեկ տարի հետո, երբ գյուղացին տեսնի, թե այդ վարկի նպատակային ծախսը ինչ է տվել իրեն, այդ ժամանակ պետության խստությանը ծափ է տալու նույն գյուղացին»,- ասել է Բաբկեն Պիպոյանը:
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...
09:05 02.05.2025
Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...
09:00 02.05.2025
Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համարՎաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...
08:50 02.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայի հատվածում 24 ժամում ավելի քան 30 մարդու կյանք են խլելԱռնվազն 31 մարդ է զոհվել հինգշաբթի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Դրա խոսքով՝ իսրայելական ուժերը ուրբաթ օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Դրանցից մեկը հարվածել է Էլ Բուրեյջ փախստականների ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի […] ...