19:19 09.08.2023
«IBA»-ի Մարդու իրավունքների ինստիտուտի իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան, դոկտոր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և դրա միջազգային արձագանքին։ Հոդվածում նա մանրամասնորեն ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, համատեքստը։ Փոխանցում է Radar Armenia-ն։
«Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամսում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շտապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ այլ արդարացման»,- հոդվածում եզրակացրել է իրավապաշտպանը։
Նշենք, որ դոկտոր Էվելինա Օչաբը մասնագիտացված է ցեղասպանության թեմայով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ողջ աշխարհում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հալածանքներին։ Նա անդրադարձել է ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանությանը Սիրիայում և Իրաքում, արևմտյան Աֆրիկայում «Բոկո Հարամի» վայրագություններին, Մյանմայում Ռոհինջայի մուսուլմանների իրավիճակին և Չինաստանի ույղուրների հարցին։ Դոկտոր Օչաբը գրել է ավելի քան 30 զեկույց ՄԱԿ-ի համար և բանավոր ու գրավոր զեկույցներ է ներկայացրել Մարդու իրավունքների խորհրդում, փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի ֆորումում, ԵԽԽՎ-ում և այլ միջազգային կազմակերպություններում։
09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:28 08.05.2025
Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելուՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...
08:18 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:08 08.05.2025
Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցումՄայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել […] ...