14:13 07.05.2025
Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։
Տոմսերը արդեն հասանելի են վաճառքի պաշտոնական կայքում՝ wizzair.com հասցեով, ինչպես նաև ավիաընկերության բջջային
հավելվածում՝ սկսած ընդամենը 29.99 եվրոյից։
2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ ուղևորները կարող են վայելել նոր ուղիղ չվերթների հարմարավետությունը՝ Երևանի և Բարիի, Բուխարեստի, Համբուրգի, Նեապոլի, Նիցցայի, Մեմինգենի, Պաֆոսի և Պրահայի միջև։ Wizz Air-ը առաջարկում է պարզ և հարմարավետ տարբերակներ՝ այցելելու ձեր ընտանիքին ու սիրելիներին կամ վայելելու արձակուրդը այս հետաքրքիր և գեղեցիկ քաղաքներից մեկում։
Ավիաընկերությունը նաև մեծացնում է Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ 2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի 17 ուղղություն դեպի10 երկրներ՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն տեղ ուղևորների համար։
Այս ընդլայնումը հնարավոր դարձավ Wizz Air-ի 34-րդ բազայի բացման շնորհիվ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ: Այս ինքնաթիռները նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև աղմուկի 50%-ով նվազեցում: Այս ինքնաթիռները կազմում են Wizz Air-ի նավատորմի մոտ երկու երրորդը, որի միջին տարիքն 4.67 տարի է՝ ուստի համաշխարհային մակարդակով այն ամենաերիտասարդներից մեկն է:
Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ (առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ): Անիվավոր ճամպրուկների և գրանցված ուղեբեռի այլ տեսակների համար գանձվում է լրացուցիչ վճար։ Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։
2020 թվականից՝ Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2.2 միլիոն ուղևոր՝ նպաստելով ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում շուրջ 2,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Երևանում բազայի բացման շրջանակում ընկերությունն նախատեսում է իր թիմում ներգրավել մոտ 100 նոր աշխատակից՝ բորտուղեկցորդներ և օդաչուների անձնակազմի անդամներ։ Սպասվող ուղևորահոսքի աճը կնպաստի նաև հարակից ոլորտներում մոտ 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում բազայի բացման մասին հայտարարելով Wizz Air Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները նշեց․
«Wizz Air-ը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան 2020 թվականին, երբ Վիեննայից մեր առաջին չվերթը վայրէջք կատարեց Երևանում: Այդ ժամանակվանից ի վեր մենք տեղափոխել ենք ավելի քան 2.2 միլիոն ուղևոր Հայաստանի և Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք ուրախ ենք հայտարարել Wizz Air-ի առաջին բազայի բացման մասին Երևանում, որը կլինի մեր ցանցում 34-րդը և թույլ կտա մեզ գրեթե կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաքից ուղիղ չվերթների քանակը: Դառնալով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հիմնական փոխադրողը՝ մենք տարեկան կապահովենք գրեթե 1.2 միլիոն ցածրարժեք ավիատոմս ինչպես հայ ուղևորների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Ամրապնդելով մեր առաջատար դիրքը հայկական շուկայում՝ մենք հպարտ ենք արժեքավոր ներդրում ունենալ երկրի տնտեսության և զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում՝ ստեղծելով աշխատատեղեր և բարելավելով ճանապարհորդների համար տրանսպորտային հասանելիությունը»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը ընդգծեց միջազգային հեղինակավոր, լայն տրանսպորտային ցանց ունեցող ավիաընկերությունների ներգրավման կարևորությունը Հայաստանի ավիացիոն շուկա։
«Սա ոչ միայն կնպաստի թռիչքների աշխարհագրության ընդլայնմանը, այլև կներդնի մեր երկրում արտասահմանյան բիզնես մշակույթի նոր մոտեցումներ։ Առաջատար միջազգային ավիաընկերություններին ներգրավելուց բացի, մենք բարձր ենք գնահատում տեղական փոխադրողների դերը Հայաստանի Հանրապետության ավիացիոն շուկայի ձևավորման և զարգացման գործում։ Վստահ ենք, որ միջազգային փորձի ներդրումը թույլ կտա տեղական ավիաընկերություններին իրացնել իրենց մրցակցային առավելությունները։
Մենք պատրաստ ենք ամեն ջանք գործադրել այս նպատակին հասնելու համար»,-նշեց Արմեն Սիմոնյանը։
Wizz Air-ի մասին
Wizz Air-ի ինքնաթիռների նավատորմը բաղկացած է 232 ժամանակակից Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ավիացիայի նվիրված մասնագետների թիմը ապահովում է բարձր որակի սպասարկում և շատ ցածր սակագներ, ինչը Wizz Air-ը դարձնում է 62,8 միլիոն ուղևորի նախընտրելի ընտրությունը 2024 թվականին։ Ընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ տիկերի ներքո։ Վերջերս Wizz Air-ը ճանաչվել է աշխարհի տասը ամենաապահով ավիաընկերություններից մեկը airlineratings.com կայքի՝ աշխարհի միակ անվտանգության և արտադրանքի գնահատման գործակալության կողմից։ Ընկերությունը նաև ստացել է «Տարվա ավիաընկերություն» մրցանակը Air Transport Awards-ից 2019 և 2023 թվականներին։
Wizz Air-ը բազմիցս ճանաչվել է «Ամենակայուն ցածրարժեք ավիաընկերություն» 2021-2024 թվականներին և «Լավագույն ավիաընկերություն
ածխածնի կրճատման համար» 2024 թվականին World Finance Sustainability Awards-ում։ Նաեւ ստացել է «EMEA տարածաշրջանի տարվա շրջակա միջավայրի կայունության ավիաընկերություն» մրցանակը՝ CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024-ից։
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...