14:48 07.05.2025
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում:
««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ՝ մայիսի 7-ի հերթական նիստում:
Համաձայնագրի փոփոխությունը բխում է «ՀՀ՝ Եվրասիական տնտեսության միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 24-րդ հավելվածից, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները պետք է իրականացվեն առանց թույլտվության: «Ստորագրված արձանագրությամբ ամրագրվում է, որ մեկ կողմի փոխադրողները մյուս կողմի տարածքում բեռնափոխադրումներ իրականացնելիս փոխադարձ հիմունքով ազատվում են փոխադրամիջոցի տիրապետման հետ կապված հարկերից, վճարներից՝ բացառությամբ ճանապարհներին հասցված վնասի փոխհատուցման վճարի եւ վճարովի ենթակառուցվածքներից օգտվելու դեպքերի, եթե դրանք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաեւ թե՛ օտարերկրյա եւ թե՛ տեղական փոխադրողներից»,- մանրամասն ներկայացնելով համաձայնագիրը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի երկու պետությունների միջեւ միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կկրճատվեն բեռնափոխադրումների իրականացման հետ կապված ծախսերը, կբարձրանա տարածաշրջանում ՀՀ տարանցիկ դերը:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով բեռնափոխադրումների ընթացքում առաջացող խոչընդոտներին, դրանք վերացնելուն ուղղված քայլերին, բեռնափոխադրումների՝ ԵԱՏՄ շրջանակում սահմանված կարգավորումներին:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:
Եզրափակիչ ելույթում Արմեն Սիմոնյանն անդրադարձնել է Վերին Լարսում առաջացող հիմնախնդրին: Նա տեղեկացրել է, որ եղանակային պայմաններից կախված ճանապարհի փակման լուծումը նոր ճանապարհահատվածի կառուցումն է, որն իրականացվում է: Ճանապարհահատվածը, որ կառուցվում է վրացական կողմում, նախատեսված էր ավարտին հասցնել 2024 թվականի վերջին: «Հաշվի առնելով լոգիստիկ փոփոխությունների հետ կապված խնդիրները՝ ժամկետը հետաձգվել է, եւ մոտակա ժամանակներում ձնահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի, եւ Վարին Լարսի անցակետն այլեւս կգործի տարին 365 կամ 366 օր»,- ասել է Արմեն Սիմոնյանը:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...