Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման․ Միրզոյանը՝ ԱՄԷ գործընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+18.09 oC

Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման․ Միրզոյանը՝ ԱՄԷ գործընկերոջը

22:44 10.08.2023

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 9000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը:

Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոն. ԱՄՆ-ը Չինաստանի միջուկային զինանոցը գնահատում է 600 մարտագլխիկ

10:00 08.05.2025

Պենտագոն. ԱՄՆ-ը Չինաստանի միջուկային զինանոցը գնահատում է 600 մարտագլխիկ

Ամերիկյան կողմը կարծում է, որ Չինաստանի միջուկային մարտագլխիկների զինանոցը գերազանցում է 600 միավորը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման և միջուկային ինտեգրման գծով շտաբի պետի տեղակալ Էնդրյու Գեբարան։ «Չինաստանը ԱՄՆ-ի պաշտպանության առաջնային սպառնալիքն է և ձեռնամուխ է եղել իր միջուկային ուժերի զանգվածային ընդլայնմանը, արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը։ Մեկ տարի առաջ այս կոմիտեում իմ […] ...

Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմ

09:50 08.05.2025

Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմ

Հինգշաբթի օրը արձակված Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը թռել է մոտ 800 կմ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն տեղական ժամանակով ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան շրջանից մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

09:42 08.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […] ...

Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասին

09:40 08.05.2025

Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասին

Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, տեղեկացրել է Պակիստանի դեմ իր ռազմական գործողության մասին՝ ասելով, որ այն ուղղված է ոչ թե էսկալացիայի, այլ զսպման: Այս մասին հայտնում է Hindu թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […] ...

Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը

09:30 08.05.2025

Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ իր հանդիպումը։ «Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել նոր աշխարհի կառուցումը համագործակցության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև համերաշխության միջոցով: Այս հանդիպումը կծառայի Չեչնիայի Հանրապետության հետ բարեկամության կապերի ամրապնդմանը»,- գրել է նա իր Telegram […] ...

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

09:19 08.05.2025

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

Ուկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական ​​պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։ «Հարկ է նշել, […] ...

BACK_TO_TOP