22:22 17.08.2023
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակչուհին 1:1 դիետայի շնորհիվ կորցրել է իր քաշի կեսը և փոխել իր կյանքը։ Այս մասին հայտնում է 7 News-ը։
Օլգա Բաբացանին երկար ժամանակ ամաչում էր ավելորդ քաշից։ Նա խուսափում էր հագուստի խանութներից, ինչպես նաև կարծում էր, որ չի կարող սեր գտնել իր մարմնի մեծ ծավալի պատճառով։
Կինը, ով կշռում էր 148 կիլոգրամ, փորձել է նիհարել ու դիետաներ է պահել, սակայն արագ վերադարձել է հին սովորություններին ու սկսել է անպիտան սնունդ օգտագործել։
«Տարիների ընթացքում քաշս ավելացել է։ Մի անգամ հայելու մեջ նայեցի իմ արտացոլանքին և չճանաչեցի ինձ»,- հիշում է նա:
Նիհարելու համար Բաբացանին սկսել է կանոնավոր քայլել, ինչպես նաև հետևել 1:1 սննդակարգին։ Բաբացանին սահմանափակել է իր սննդի կալորիականությունը օրական 800-ով: Բացի այդ, նա հրաժարվել է արագ սննդից և սկսեց ուսումնասիրել առողջ սննդակարգի էությունը:
Կնոջ խոսքով՝ սկզբում իր համար դժվար էր դիմադրել գայթակղությանը։
«Բայց ժամանակի ընթացքում ավելի հեշտացավ, քանի որ ես տեսա արդյունք», – ասում է նա:
Նախաճաշից հրաժարվելու և նախկինի պես շոկոլադ ուտելու փոխարեն Բաբացանին առավոտյան կերել է միրգ: Օրվա ընթացքում նա կարող էր ուտել թունաով ռուլետ և աղցան: Բացի այդ, նա օրական առնվազն երկու լիտր ջուր էր խմում։
40 տարեկանում նրան հաջողվել է նիհարել ընդհանուր առմամբ 72 կիլոգրամով։ Բաբացանիի խոսքով՝ նիհարելու շնորհիվ նա բարելավել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը, ինքնավստահություն է ձեռք բերել ու այլեւս չի ամաչում իր մարմնից։
13:40 13.05.2025
Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել13:34 13.05.2025
Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկմանՓարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...
13:23 13.05.2025
Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործումՄիացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են […] ...
13:15 13.05.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազիՄայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում […] ...
13:08 13.05.2025
Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարներըՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումինացի Կետելին Պոպան։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Եվրոպա […] ...
13:01 13.05.2025
«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: Ծրագրին միացած ՀՀ […] ...
12:55 13.05.2025
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցն ապօրինի ձեռք բերված […] ...