21:38 28.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը, որում հայտարարել է, որ «բացարձակապես ակնհայտ է, որ իր տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում»:
Հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ «իրեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել»։
«Պատկերացնո՞ւմ եք, նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, տապալել է ինքն իրեն … շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։ Գիտեք, դա վկայում է այն մասին, որ խոսքը ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է։ Անկասկած, դա քաղաքական վենդետա է:
Ինչո՞ւ հանկարծ ես թիրախ դարձա իշխանությունից դուրս 10 տարվա հանգիստ կյանքից հետո։ Հասկանո՞ւմ եք, իսկ 10 տարի առաջ ընտրություններ էին, ինձ ընդամենը մեկուկես ամիս էր մնում մինչև պաշտոնավարմանս երկրորդ ժամկետն ավարտելը։
Ընտրություններ էին, դրանք ավարտվեցին առաջին փուլով։ Ընտրություններն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հաղթանակով, որը հավաքել էր ձայների 53 տոկոսը։ Երկրորդ տեղում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ ձայների 21,5 տոկոսով, որն իրեն ընտրված նախագահ հայտարարեց, հրապարակավ հայտարարեց, որ հավաքել է ձայների մոտ 60 տոկոսը և Երևանի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, բողոքի շարունակական ակցիաներ սկսեց»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այդ մարտիմեկյան իրադարձություններից «10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։
«Դրա համար եմ ես խոսում քաղաքական վենդետայի մասին, այսինքն՝ 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ պարտվել էին այդ ընտրություններում։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը, ենթադրում եմ, որ զբաղված են նրանով, թե ինչպես մաքրել հաշիվներն այն մարդկանց հետ, ում նրանք թշնամի են համարում»,- հայտարարել է Քոչարյանը։
Լրագրողի հարցին, թե ինչու իր կարծիքով տեղի ունեցան այս տարվա մայիսյան իրադարձությունները, արդյոք դա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալների արդյունքն էր, Քոչարյանն ասել է, որ ինքը վերլուծել է այդ իրադարձությունները և կարծում է, որ Սերժ Սարգսյանը «չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ»։
«Ես այդ ժամանակ հրապարակավ քննադատում էի այդ բարեփոխումները: Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ նստելով վարչապետի աթոռին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իր վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե Քոչարյանը «շանսեր չունի» վերադառնալ քաղաքականություն, Քոչարյանը պատասխանել է, որ ինքն «արդեն վերադարձել է»:
Այնուհետև նա անդրադարձել է իր նախագահության տարիներին տեղի ունեցած տնտեսական աճին՝ ՀՆԱ-ն աճել է ռեկորդային 5 անգամ, իսկ բյուջեն՝ 8 անգամ: Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության տարիներին տարեկան 35-40 հազար աշխատատեղ է ստեղծվել:
Հարցին, թե ինչպես է Քոչարյանը պատրաստվում հանդես գալ՝ կուսակցությա՞մբ, թե՞ ինչ-որ կոալիցիայով, նա պատասխանել է, որ «այդ հարցը թողել է բավականին բաց»:
«Հասկանում եմ, որ կարող եմ շատ լուրջ համախմբող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները»,- ասել է նա:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է, որի հետևանքները, ըստ իս, երկար ժամանակ կարգելակեն երկրի զարգացումը …
Կա հեղափոխական էյֆորիա, սակայն դրա հետ միասին ես հասկանում եմ, որ այդ էյֆորիան չի կարող երկար տևել։ Դուք գիտե՞ք հեղափոխության թեկուզ մեկ օրինակ, որից հետո մարդկանց կյանքն ավելի է լավացել»,- ասել է Քոչարյանը:
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...