01:00 29.08.2018
Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից և տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այդ մասին news.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին:
Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ աշխարհն ինչպես է կառուցված և կազմված, և ինչ տեղ ունի Արցախն այդ համայնապատկերում, ազդեցության ինչ հնարավորություններ կան միջազգային գործընթացների վրա:
«Կարևորն այն է, որ մենք հասկանանք, որ գործ ունենք մի մարդու հետ, ով հետևորդների մի մեծ շրջանակ ունի ոչ միայն շոու բիզնեսում, այլև՝ քաղաքականությունում: Նա ունի քաղաքական շրջանակներում լայն կապեր, չհիշեցնեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերը, և այստեղ պետք է դիտարկել ԱՄՆ-ում հանրապետական ուղղվածության մարդկանց շրջանակը: Մեր սփյուռքի կառույցներն ավելի շատ առնչվում են Դեմոկրատ կուսակցությանը հարող շրջանակների հետ, իսկ մենք պետք է որոշակի աշխատանք տանենք նաև Հանրապետական կուսակցությանը հարող ուժերի հետ: Դա այնքան պարզ դասագրքային ճշմարտություն է»,- նշեց Մելիքյանը:
«Մենք ճանաչելիության խնդիր ունենք: Իմ պատկերացմամբ, այդ ընտանիքը պետք է ավելի շատ կապված լինի Հայկական հարցին, այս պարագայում` Արցախի ճանաչելիության հարցին: Եվ մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ձեռնարկել որոշակի քայլեր, խոսքը վերաբերում է Արցախի պետականությանը: Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ սկսվի պատերազմ, այդ մարդիկ կարձագանքե՞ն իրենց կապերով և հնարավորություններով, եթե երբևէ Արցախ եկած չլինեն ու սեփական աչքերով տեսած չլինեն»,-ասաց նա:
Անդրադառնալով հնչող քննադատություններին՝ նա նշեց, որ այս ամենը համարում է աշխարհի զարգացումներին ոչ այդքան լավ տիրապետելու խնդիր. «Կամ էլ մարդիկ ունեն բարոյական արժեքներ, որոնք ավելի կարևոր են, քան հայրենիքը: Դա էլ է մոտեցում: Չեմ ցանկանում քննադատաբար խոսել»:
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...