Ադրբեջանցի ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի սահմանին ահաբեկչություն նախապատրաստելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Ադրբեջանցի ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի սահմանին ահաբեկչություն նախապատրաստելիս

15:11 29.08.2018

Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ Խաչմազի շրջանում սպանվել է ահաբեկչության մեջ մեղադրվող մի քաղաքացի։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը նրան կասկածում էր ռուս-ադրբեջանական սահմանին ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը։

Ադրբեջանի քաղաքացի Նիզամի Ջաֆարովը, որին ադրբեջանական կողմում մեղադրում են նաև ծայրահեղ կրոնական հայացքներ ունենալու մեջ, Ադրբեջանի ԱԱԾ տեղեկություններով՝ իր մոտ զենք է պահել այդ հարձակումները կազմակերպելու համար։

Հենց ձերբակալման գործողության ժամանակ Ադրբեջանի քաղաքացին օգտվել է իր մոտ պահվող ապօրինի զենքից։ Ադրբեջանցի իրավապահները, ըստ իրենց հաղորդագրության, հավանական ահաբեկչին սպանել են փոխհրաձգության ժամանակ։ Նրա մոտ հայտնաբերվել է ԱԿՍՈւ ավտոմատ հրացան, դրա զինամթերքը և ինքնաշեն պայթուցիկ սարք։

Ադրբեջանում վերջին շրջանում այսպիսի դեպքերը շատացել են։ Հուլիսին Գյանջայում հանցագործների ձեռքով մահափորձ էր կազմակերպվել քաղաքապետի դեմ, որը չէր ստացվել։ Դրանից հետո Գյանջայում սկսվեցին քաղաքացիական ցույցեր՝ նույն քաղաքապետին հեռացնելու պահանջով։ Սրան Բաքվի ռեժիմը պատասխանեց բռնության գործադրմամբ, ինչի արդյունքում եղան զոհեր։

Հավանական է, որ ծայրահեղական տարրերի ակտիվացումը պայմանավորված է Սիրիայում տարբեր ահաբեկչական խմբերի կազմում մարտնչած և հիմա «անգործ» մնացած ադրբեջանցիների հետվերադարձով։ Նրանք մեծ վտանգ են Բաքվի իշխանությունների համար, քանի որ մարտական փորձ ստանալուց հետո կարող են Ադրբեջանի ներսում հրահրել այնպիսի իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է։ Սիրիական քաղաքացիական պատերազմում և դրանից հետո տարբեր ուժերի ներգրավմամբ մարտերի ընթացքում ադրբեջանցի ծայրահեղական ահաբեկիչների կորուստները հաշվվում են տասնյակներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP