12:50 08.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Էդվարդ Ն․-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Լյովա Ա․-ին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել են և դեպքի վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է նույն վաշտի պարեկներ Խաչիկ Թովմասյանի և Տիգրան Բարսեղյանի կողմից։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի ծառայողական գծով տեղակալ Խալաթյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...
23:23 12.08.2025
ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետՄանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...
23:14 12.08.2025
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Կիևի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Տեսեք, (Ալյասկայում) բանակցություններում այս պատերազմի միայն մեկ կողմը կլինի։ Եվ այդ պատճառով նախագահը գնում է այնտեղ՝ կրկին […] ...