Ադրբեջանում եթե նույնիսկ ոջիլներից են խոսում, էլի Ղարաբաղն է մեղավոր. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Ադրբեջանում եթե նույնիսկ ոջիլներից են խոսում, էլի Ղարաբաղն է մեղավոր. քաղաքագետ

16:53 17.03.2018

«Ադրբեջանում նախընտրական շրջան է, Ադրբեջանը փորձում է այս ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ կազմակերպել, դառնալ նախաձեռնող, իր տարածքում անել, ցույց տալ, որ ինքը երկիր է, որը իր խոսքը ունի տարածաշրջանում, չի պատկերացնում, որ ինքը ուղղակի փոքրիկ երկիր է, միջոցներ ունի, ինչ որ բաներ է նախաձեռնում և տարածաշրջանային կարևորություն ունի: Դա պետք է ներկայացնի Ալիևը»,- այսօր ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով մարտի 15-ին Բաքվում տեղի ունեցած տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ օրերս Բաքվում անցկացվել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Մևլութ Չավուշօղլուի, Միխայիլ Ջանելիձեի և Էլմար Մամեդյարովի առաջին քառակողմ հանդիպումը, որի ընթացքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը։ Հռչակագրում ինչպես և սպասելի էր, տեղ է գտել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը, սակայն նաև կողմերը արձանագրել են, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Հռչակագրով կողմերը նաև հայտարարում են, որ նախաձեռնում են տարածաշրջանային կարևորության տնտեսական բնույթի մի քանի ծրագրեր, օրինակ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ գործողությունների ծրագիր են նախապատրաստում համագործակցության գերակա ուղղությունների շուրջ, մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, բանկային, արդյունաբերական, գյուղատնտեսական, զբոսաշրջային ոլորտում, պայմանավորվել են ներդրումների և առևտրի խթանման շուրջ, ինչպես նաև Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում՝ չորս երկրների համագործակցության և տարանցիկ ներուժի ընդլայնման հնարավորության մասին: Վերջինիս դեպքում դա վերաբերում է Ռեշտ-Աստարա երկաթուղու միջոցով Պարսից ծոցի իրանական Բանդարաբաս և Ջաբահար նավահանգիստները  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ միացնելու խնդրին: 

«Նախկինում միշտ այս ֆորմատը եղել է Ադրբեջան, Վրաստան Թուրքիա: Եթե նորից այդ երեքը հանդիպեին, ես կասեի՝ դա հերթականն էր: Բայց դա հերթական չէ նրանով, որ հենց Իրանն է միանում»,- նշել է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Իրանին էլ է հետաքրքիր միանալ այս նախաձեռնությանը, ցույց տալու համար, որ տարածաշրջանում դրական դերակատարում ունի, քանի որ քաղաքագետի համոզմամբ, Իրան-Միացյալ նահանգներ հարաբերությունների հերթական սրացումը կարող է բերել Միացյալ նահանգների կողմից նոր պատժամիջոցների կիրառման, ինչը բնականաբար, Իրանի շահերից չի բխում, և այստեղ Իրանը խնդիր ունի դաշնակիցներ փնտրել տարածաշրջանի երկրների շարքում, որոնք վաղը կարող են առարկություններ ներկայացնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներից տուժում են նաև իրենց երկրները: 

Ինչ վերաբերում է հռչակագրում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող դրույթներին, ապա Թևան Պողոսյանին դա չի զարմացրել, քանի որ նրա պնդմամբ, աշխարհի ցանկացած միջոցառում, որտեղ կա Ադրբեջանի ներկայությունը, այդ հարցը քննարկվելու է:

«Մեզ համար պետք է դառնա սովորական, որովհետև եթե նույնիսկ խոսում են էկոլոգիայից, Ղարաբաղն է մեղավոր, եթե խոսում են, չգիտեմ, աստղերից, Ղարաբաղն է մեղավոր, եթե խոսում են ոջիլներից, Ղարաբաղն է մեղավոր»:

Հայկական կողմի թերացումը, ըստ Թևան Պողոսյանի, այն է եղել, որ չի կարողացել ժամանակին աշխատել Վրաստանի ու Իրանի գործընկերների հետ, որպեսզի նրանք կարողանային կանխել փաստաթղթում տեղ գտած հակահայկական ձևակերպումները, թեև մյուս կողմից քաղաքագետի ենթադրությամբ միգուցե և քննարկումները ինչ-որ սրություն ունեցել են, քանի որ ձևակերպման մեջ տեղ է գտել նաև «բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով» արտահայտությունը: 


 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP