11:55 16.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Գեղամ Գալստյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:«Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ երեխաները եղել են էլեկետրական ինքնագլորով և այն նախատեսված է եղել 1 հոգու համար և անակնկալ երեխաները հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: Դեպքի վայր էին ժամանել նաև վրաերթի ենթարկվածների հարազատները և միայն պարեկների, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ու քննիչների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում հաշվեհարդար տեղի չունեցավ, քանի որ մահացածի և վիրավորի հարազատները հարցուփորձով փորձում էին ճշտել, թե որտեղ է գտնվում վարորդը:
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...
20:50 13.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...
20:40 13.05.2025
Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆՀարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ ...
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...
20:30 13.05.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետՄայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...
20:22 13.05.2025
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներիցՆոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։ ...